
Պենտագոնը կորոնավիրուսի դեմ անձնակազմի պատվաստման կամ թեստավորման պահանջ է սահմանել

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հուլիսի 29-ին զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի համար սահմանել է պահանջ նոր կորոնավիուսի դեմ պատվաստում կամ վարակի առկայության կանոնավոր թեստավորում անցկացնելու մասին: Այդ մասին ասված է Պենտագոնի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջամալ Բրաունի հայտրարության մեջ:
«Նախագահի կողմից տարածված կարգադրություններին համապատասխան նախարարության բոլոր զինվորականները եւ քաղաքացիական անձակազմը պետք է տրամադրի պատվաստման իր կարգավիճակը: Դա անելն անհնար լինելու կամ չցանկանալու դեպքում անձնակազմը պարտավոր կլինի կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունը, անել կանոնավոր թեստավորում եւ սահմանափակված կլինի գործուղումների ուղարկման հարցում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կսկսի նաեւ կոնսուլտացիաներ մեր բժշկական մասնագետների եւ զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի հետ՝ որոշելու համար, թե ինչ կերպ եւ երբ ներառել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի սահմանման մասին նախագահի հանձնարարականները զինվորական անձակազմի համար պահանջների լրիվ ցուցակում»,- նշել է Բրաունը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, հուլիսի 29-ին ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտնել է, որ Պենտագոնին հաձնարարել է մշակել զինծառայողների համար պարտադիր պատվաստման պլան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: