«Ես ծանոթացել եմ «Ելք» դաշինքի ներկայացրած փաստարկներին: Կարծում եմ, որ մեր ընթացակարգերով նախատեսված ժամկետում խորհրդարանում կդառնա քննարկման առարկա: Ես պատրաստվում եմ այդ թեմայով ելույթ ունենալ»:
Սքոթլանդ Յարդը Լոնդոնի կենտրոնում ներկայացրել է հատուկ սեպավոր ցանց, որը կարող է կանգնեցնել մարդատար եւ բեռնատար ավտոմոբիլները, որոնք կարող են չարագործների կողմից օգտագործվել ահաբեկչական գործողություններ կատարելու համար:
Ռուսական էստրադայի ականավոր դեմքերից մեկը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը սեպտեմբերի 11-ին ընտանեկան շրջանակում նշում է իր ծննդյան 80-ամյակը:
Իրանը կատարում է Գործողությունների համատեղ համապարփակ պլանով (ԳՀՀՊ) ստանձնած իր պարտավորությունները:
«Ես կարծում եմ, որ իրոք սերնդափոխության խնդիրն էական դերակատարում ունի հանրային ընկալման ոլորտում։ Մենք ժամանակին գործ ունեինք սոցիալիստական աշխարհի հետ, և այդ աշխարհը քաղաքակրթվում էր Ռուսաստանի կողմից։ Երբ սոցիալիստական այդ ժամանակաշրջանն ավարտվեց, սոցիալիստական մոդեռն երևույթը դուրս եկավ, Ռուսաստանը չկարողացավ պահպանել իր՝ քաղաքակրթական կենտրոնի դերը։ Այդ կենտրոնը դարձավ Արևմուտքը։ Հայաստանում նույնպես հայտնվեցին շատ հասարակական խավեր, ում համար կենտրոնը դարձավ Արևմուտքը»։
Ուկրաինայի Լվովի մարզի Յավորովսկի զինափորձարանում (հետման Պյոտր Սագայդաչնիի անվան ցամաքային զորքերի ազգային ակադեմիայի խաղաղապահության եւ անվտանգության միջազգային կենտրոն) մեկնարկել են «Rapid Trident-2017» միջազգային խոշորագույն հրամանատարաշտաբային զորավարժությունները:
ԱՄՆ-ի զինվորականները պլանավորում են սիրիացի քրդերին փոխանցել ավելի քան 20 հազար միավոր հրազեն, նեռնականետներ եւ ականանետների համար նախատեսված զինամթերք:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Մայամի Դեյդի օկրուգի ոստիկանությունը ձերբակալել է 28 մարդու «Իրմա» փոթորկի ընթացքում կողոպուտների եւ թալանի պատճառով:
«Իրմա» փոթորիկը թուլացել է մինչեւ առաջին կատեգորիա: Այդ մասին հայտնել է The Guardian-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 11-ին կքվեարկի ԿԺԴՀ-ի կողմից միջուկային փորձարկմանն ի պատասխան այդ երկրի դեմ պատժամիջոցների խստացման՝ ԱՄՆ-ի առաջարկած բանաձեւի նախագծի շուրջ:
Բազմիցս անդրադարձել ենք ղարաբաղյան հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիությանը, որը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ սկզբունքներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում, Լեհաստանում, Սիրիայում եւ Հունաստանում ՌԴ-ի դեսպաններին պարգեւատրել է Պատվո շքանշանով:
Սոցիալական ցանցերի օգտատերերը տեսանյութեր են հրապարակում Ֆլորիդայից, որտեղ նախօրյակին մոլեգնել է «Իրմա» փոթորիկը՝ մինչ այդ անցնելով Կարիբյան կղզիներով: Տեսահոլովակներից մեկում կարելի է տեսնել, թե ինչպես է ուժգին քամին պոկում շենքի տանիքը Մայամիի ծովեզերքին:
Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ նոր պատժամիջոցների ընդունման դեպքում «Վաշինգտոնը պատշաճ գին կվճարի և իր ամբողջ պատմության ընթացքում մեծագույն ցավն ու տառապանքը կապրի, եթե շարունակի պնդել, որ սաստկացվի ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմը:
Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 90-ի: Այդ մասին հայտինել է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն «անօրինական է ու անընդունելի», քանի որ դրան հավանություն չի տվել արաբական հանրապետության կառավարությունը: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Փեյսալ Մեքդադը «Ալ Մայադին» հեռուստակայանին տված հարցազրույցում:
Փոթորկի պատճառով Մայամի-Դեյդ օկրուգի շուրջ 400 միջնակարգ դպրոցներ փակվում են անորոշ ժամանակով: Այդ մասին հայտնել է 392 կրթակական հաստատությունների ղեկավարությունը, որոնցում սովորում են 345 հազար դպրոցականներ և աշխատում շուրջ 40 հազար ուսուցիչներ ու սպասարկող անձնակազմի անդամներ:
Սեպտեմբերի 11-ին՝ ողբերգության տարելիցի օրը, ԱՄՆ-ում կհարգեն 2001 թվականի ահաբեկչական գործողությունների զոհերի՝ 2977 տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը: Այդ օրն «Ալ Քաիդա» խմբավորման 19 ապաբեկիչներ զավթեցին չորս քաղաքացիական հանրանավեր:
Սալոնիկիի համաժողովը առաջին քայլը կդառնա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հունաստանի կառավարության համագործակցության մասին համատեղ հռչակագրի դրույթների իրականացման ճանապարհին, որը ԵԱՏՄ-ի երկրների և Հունաստանի միջև ստորագրվել է այս տարվա հունիսին:
«Իրմա» ավերիչ փոթորիկն արդեն մոլեգնում է Ֆլորիդայում, սակայն Կուբայի մայրաքաղաքում շարունակվում է դրա առաջացրած սաստիկ հեղեղումը: Ջրի տակ են անցել Հավանայի Մալեկոն հռչակավոր առափնյակը և ափի գծի երկայնքով շատ փողոցներ:
Քլինթոնը խոստովանել է, որ գլխավոր սխալը, որն իրեն թույլ չտվեց հաղթանակ տանել ընտրություններում, դարձավ իր անձնական փոստը աշխատանքային գրագրության համար օգտագործելը: Նա նշել է, որ դրա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է իր վրա: «Ես արդեն ընդունել եմ դա և վերստին ընդունում եմ՝ մեղավորը ես եմ»:
Ուկրաինայի Լվովի մարզի ոստիկանությունը քրեական գործի վարույթ է սկսել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի պետական վարչակազմի նանխկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի, ինչպես նաև նրա կողմնակիցների կողմից սահմանը ճեղքել-անցնելու փաստով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակված հայտարարությանը, որում պաշտոնական Անկարան նախազգուշացրել էր Գերմանիա մեկնել ցանկացող կամ այդ երկրում բնակվող իր քաղաքացիներն: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Տիչինոյի կանտոնի Կորիպո գյուղը, որը համարվում է Շվեյցարիայի ամենափոքր գյուղը, վերածելու են հյուրանոցի:
Նա չբացառեց, որ հնարավոր է՝ այս սկանդալի մեջ ներքաշված ռուսական անուններ ևս ի հայտ գան հետաքննության ընթացքում, սակայն հավելեց, որ, ամեն դեպքում, չի կարծում, որ ռուսները միջնորդ եղած լինեն:
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը նախապատրաստվում է Իրմա անվանումը կրող ծովամրրկին, որը Կարիբյան մի քանի կղզիներ ավերելուց հետո շարժվում է դեպի այստեղ: Այն Ֆլորիդա կհասնի կիրակի վաղ առավոտյան:
ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության վարչությունը (TSA) Թուրքիայից ԱՄՆ կատարվող բեռնափոխադրումների համար խիստ վերահսկողություն կսահմանի: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ վարչությունը Թուրքիայից եկող չվերթներում բեռների ստուգման կարգի խստացման մասին հատուկ շրջաբերական է հրապարակել:
ԱՄՆ-ում մեկնարկել է դատավարությունն այս տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Էրդողանի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ վերջինիս անվտանգության աշխատակիցների ու կողմնակիցների մի կողմից, և հակաէրդողանական ցուցարարների միջև գրանցված բախումների վերաբերյալ:
Էգեյան ծովում՝ Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտակայքում, 3.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Եգիպտոսի՝ ահաբեկչության հարցերով զբաղվող դատարանը երկրի գերագույն մուֆթիի հաստատմանն է ներկայացրել 11 դատապարտյալի մահապատժի մասին որոշումները: