Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում

Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության գնահատման նոր համակարգ», որը որպես պիլոտային ծրագիր, առաջինը փորձարկեցին Սյունիքում։

Այս մեխանիկական կրճատումներով իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»։ Բայց արդյո՞ք այդ ընտանիքները մեկ տարում հարստացել են։ Իհարկե ոչ։

Ես ինքս ամենևին կողմնակից չեմ նպաստների երկարաժամկետ տրամադրմանը։ Ընտանիքներին տարիներով նպաստառու պահելը վատ պրակտիկա է, որը չի լուծում աղքատության խնդիրը։ Սակայն որպեսզի այդ նպաստը կարճ տևի, և մարդը դուրս գա համակարգից, պետությունը պարտավո՛ր է պայմաններ ստեղծել, աշխատատեղ ստեղծել։ Խնդիրն այստեղ հենց նպաստը խլելը չէ, այլ այն, որ պետությունը ոչինչ չի արել այս ընտանիքների համար, բայց եղած չնչին աջակցությունն էլ կտրել է։

Գորիսում և ամբողջ մարզում ոչ մի մասսայական աշխատատեղ չի ստեղծվել։ Երբ աշխատանքի հնարավորություն չես ստեղծում, բայց նպաստն էլ խլում ես, աղքատ ընտանիքների վիճակն ավելի է աղքատանում։

Հուլիսի 1-ից այս նույն համակարգը տարածվելու է ամբողջ երկրով, այնպես որ՝ հուլիսի մեկից մյուս մարզերի հազարավոր ընտանիքներ կառավարության թեթև ձեռքով սկսելու են «կայծակնային հարստանալ»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930