Թուքիայից լոլիկի մատակարարման ծավալների շուրջը համաձայնության ընդունումից հետո այդ երկրից Ռուսաստան է ժամանել առաջին բեռնատար ավտոմեքենան՝ 20 տոննա լոլիկով:
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել»,-այսօր ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Նիդերլանդների թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:
60-ամյա ընդմիջումից հետո Իտալիան վերստին պաշտոնական պետական օրհներգ է ստացել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության անդամները նոյեմբերի 15-ին վերստին հանդես են եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենտ հայտարարելու նախաձեռնությամբ:
Արեւադարձային կրետը հարձակվել է մորմի վրա, որը չափերով կրկնակի գերազանցում է նրան:
Արական սեռի Մուհամեդ եւ Մոհամադ մուսուլմանական անունը նորածինների ամենատարածված անուններից մեկն է դարձել Ավստրիայի մայրաքաղաքում:
«ՌԴ-ի համար բավականին բարդ ժամանակահատված է, քանի որ, չնայած Թուրքիայի նախագահի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնման ցանկությանը, ՌԴ նախագահը չի ցանկանում, որպեսզի Էրդողանը մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ դա Ռուսաստանի մենաշնորհն է, առանց այն էլ՝ ՌԴ-ն զիջում է համարում այն, որ այս հարցում հաշվի է առնում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները, ստիպված է աշխատել նրանց հետ համատեղ»:
Airbus SE եվրոպական ավիաշինական կոնցեռնը հայտարարել է Դուբայի ավիասալոնում ընկերության պատմության մեջ ռեկորդային 49,5 մլրդ դոլար գումարի 430 ինքնաթիռների մատակարարման համաձայնագրեր կնքելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ Դոնալդ Թրամփը չի համապատասխանում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին:
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարում ակնհայտ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով:
Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տալիս է դրական արդյունքներ:
Medium.com կայքում տեղադրված Լուիզա Նոյի երկու հոդվածները բացահայտում են, որ Ռոն Թորոսյանը պայմանագիր է կնքել, որպեսզի ներկայացնի Թուրքիան որպես նրա PR գործակալ: Թորոսյանը Նյու Յորքի 5W հանրային կապերի ընկերության նախագահն է:
Հայաստանը 2 միավորի նահանջ է արձանագրել համացանցի ազատության ցուցանիշում, նշում է Freedom House կազմակերպության պատրաստած «Համացանցի ազատություն 2017» զեկույցը, որը դիտարկել է 2016 թվականի հունիսից 2017 թվականի մայիս ընկած ժամանակահատվածը:
2016 թվականին ահաբեկչության զոհերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 13 տոկոսով եւ հասել երկամյա նվազագույնին: Նոյեմբերի 15-ին այս մասին հայտնել է էկոնոմիկայի եւ խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace), որը Լոնդոնում ներկայացրել է «Ահաբեկչության գլոբալ ինդեքսը» զեկույցը, որտեղ վերլուծվում է իրադրությունն աշխարհի 163 երկրներում։
Աթենքի արվարձաններում տեղատարափներից առաջացած հեղեղումները երեք մարդու զոհվելու պատճառ են դարձել:
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն բանակցություններ է վարել զինվորականների հետ, որոնց ընթացքում նա խնդրել է իր կնոջը՝ Գրեյս Մուղաբեին, հնարավորություն ընձեռել հեռանալու երկրից:
Պակիստանում առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները 20 հազար շիշ թունդ ալկոհոլային խմիչքներ են բռնագրավել եւ ոչնչացրել ասֆալտի գլանվակի օգնությամբ:
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը վստահություն է հայտնել, որ Կատալոնիայում արտահերթ ընտրությունները կանցնեն նորմալ պայմաններում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2016թ. հուլիսի 15-ից մինչ օրս Թուրքիայից ներկայացված 25.000 հայց է մերժել: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ը հիմնականում խորհուրդ է տվել այդ հայցերն ուղղել Թուրքիայում արտակարգ դրության գործառույթները քննող հանձնաժողովին:
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն ու նրա ընտանիքը տնային կալանքի տակ են: Այդ մասին հայտնել է News 24 գործակալությունը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 14-ին կայացած նիստում ընդունել է օրինագիծ 2018 թվականին երկրի պաշտպանության նախարարության գործունեության ուղղությունների եւ ֆինանսավորման մասին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նոյեմբերի 15-ին այցով ժամանել է Մյանմա՝ այդ երկրի ղեկավարության հետ քննարկելու Ռաքհայնի նահանգի հումանիտար ճգնաժամը, որտեղ համահավաք ապրում է ռոհինջա մուսուլմանական ազգային փոքրամասնությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց հայտարարություններում սովորաբար փորձում էին կենտրոնանալ քաղաքական մեղադրանքների վրա՝ անձնական որակումները թողնելով հանրային ոլորտին։ Սակայն այժմ կարծես թե այստեղ գրանցվում է խաղի կանոնների փոփոխություն։
Սաուդյան Արաբիայի արդարադատության նախարարությունը թագավորության պատմության մեջ առաջին անգամ գերատեսչությունում կանանց կողմից կառավարական պաշտոնների զբաղեցման մրցույթ է հայտարարել:
Սինգապուրի մետրոյում ավելի քան 20 մարդ է տուժել գնացքների բախումից: Այդ մասին հայտնել է Channel News Asia հեռուստաալիքը:
Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոն նոյեմբերի 15-ին կալանքի տակ է վերցվել երկրի մայրաքաղաքը գրաված զինվորականների կողմից:
ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինի հատուկ պատվիրակը՝ ՉԿԿ ԿԿ-ի միջազգային կապերի բաժնի ղեկավար Սուն Տաոն, նոյեմբերի 17-ին կուղեւորվի ԿԺԴՀ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպայի համար նպատակահարմար չէ կտրուկ հակահարված տալ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին ի դեմս Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի:
Խուզարկություններ են կատարվել Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի եւ նրա պաշտոնական ներկայացուցչի բնակարաններում: