
Հաիթիում վառելիքի պակասի պատճառով կրճատվելու են բանկերի աշխատաժամերը

Հաիթիի բանկերի մասնագիտական ասոցիացիան հայտարարել է իր ստորաբաժանումների աշխատաժամերի կրճատման մասին՝ կապված երկրում վառելիքի պակասի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվել է, որ նոյեմբերի 8-ից փոխված աշխատաժամերը կվերականգնվեն նավթային արտադրանքների բաշխման կարգավորումից հետո:
ԵՐկրում վառելիքի դեֆիցիտը շարունակվում է արդեն մի քանի ամիս, այն բացասաբար է անդրադարձել արտադրության տարբեր ճյուղերի վրա: Խոշոր ու միջին մասնավոր ընկերություններից բացի սկսել են տուժել նաև պետական գերատեսչությունները: Ընդ որում, ստվերային շուկայում վառելիքի գները շարունակում են աճել: