Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով խոսել են Սիրիայի մասին:
Իրանի իշխանությունները նոյեմբերի 14-ը համազգային սգո օր են հայտարարել երկրաշարժի հարյուրավոր զոհերի հիշատակին, որը նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Իրաքի հետ սահմանում:
Չինաստանի իշխանություինները պատրաստվում են 12 մլրդ յուան (1.8 մլրդ ԱՄՆ դոլար) ծախսել այսպես կոչված Գիտական ֆանտաստիկայի քաղաք կառուցելու համար, որն իրենցից ներկայացնելու է անհայտ աշխարհներին, ժամանակի մեջ ճանապարհորդություններին, արկածների և տիեզերքի հրաշքներին նվիրված գրքեր և սցենարներ, ֆիլմեր և հետաքրքրաշարժ հեռուստածրագրեր ստեղծելու կենտրոն։
«Թուրքիան սպասում էր, որ նաև Արցախի հարցում Ռուսաստանն ինչ-որ զիջումների կգնա։ Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ օրակարգում Արցախի հարցն է։ Հակասություններ կան նաև Սիրիայի հարցում, օրինակ՝ Սիրիայի քրդերի մասով։ Այսինքն՝ մի քանի կարևոր հարցերում Թուրքիան լուրջ հակասություններ ունի Ռուսաստանի հետ»։
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 445-ի, իսկ վիրավորներինն անցել է 7100-ը:
Emirates Airline-ը, որն աշխարհի խոշորագույն ավիաընկերությունն է միջազգային ուղեւորափոխադրումների ծավալով, պատվիրել է Boeing-787 10 Dreamliner լայնաֆյուզելյաժ 40 ինքնաթիռ, որոնց արժեքը նախքան զեղչերի հաշվառումը գերազանցում է 15 մլրդ դոլարը։
Մեծ Բրիտանիան հույս ունի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Եվրամիության հետ համաձայնեցնել Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի պայմանները:
Եվրամիության մեջ մտնող 23 երկրների ներկայացուցիչներ նոյեմբերի 13-ին Բրյուսելում համատեղ հայտարարություն են ստորագրել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում մշտական համակարգված համագործակցության (PESCO) վերաբերյալ:
Ազգային փոխհամաձայնությունը, որը թույլ տվեց մեկ տարի առաջ Լիբանանում կոալիցիոն կառավարություն ստեղծել, պահպանում է իր արդյունավետությունը:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նպաստել է միավորման երկրների վրա անբարենպաստ համաշխարհային կոնյունկտուրայի ազդեցության նվազմանը:
Եվրոպական միության խորհուրդը նոյեմբերի 13-ին կայացած նիստում էստոնացի դիվանագետ Թոիվո Կլաարին նշանակել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ:
Ավելի քան 400 ամերիկացի միլիոնատերեր եւ միլիարդատերեր, այդ թվում՝ Ջորջ Սորոսը, իրենց ստորագրություններն են դրել Կոնգրեսին հղված ուղերձի տակ, որով կոչ են արել օրենսդիրներին՝ չնվազեցնել ունեւոր քաղաքացիների հարկերը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն եւ այլ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ նոյեմբերի 13-ին մասնակցում են 2015 թվականի նույն օրը ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված արարողություններին։
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ իրենք Ռուսաստանից գնել է «S-400» տիպի ռուսական ՀՕՊ համակարգերը:
Միացյալ Նահանգների Sierra Nevada մասնավոր կորպորացիան նոյեմբերի 12-ին հայտնել է իր Dream Chaser բազմակի օգտագործման տիեզերանավի հաջող թռիչքային փորձարկումներ անցկացնելու մասին։
Սերբիան ձգտում է անդամակցել Եվրամիությանը, բայց չի միանա Բրյուսելի հակառուսական ուղեգծին եւ պատժամիջոցներ չի սահմանի Մոսկվայի նկատմամբ:
Միավորված ազգերի՝ կրթութան, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ) դուրս գալու Վաշինգտոնի որոշումը բացառիկ իրադարձություն չի դարձել ամերիկյան քաղաքականության մեջ եւ չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին:
Վարչապետ Սաատ Հարիրի շաբաթէ մը աւելի եւ խորհրդաւոր պատճառներով կը գտնուի Սէուտական Արաբիա: Սահմանափակ են Լիբանանի վարչապետին հետ հաղորդակցելու կարելիութիւնները:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Թրամփի պահանջով երգել է ԱՍԵԱՆ-ի 31-րդ գագաթնաժողովի հանդիսաընթրիքին:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը վստահություն չունի այն հարցում, որ ինքը պետք է 2020 թվականին մասնակցի պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին, դրա փոխարեն նա պատրաստ է աջակցություն ցույց տալ նոր թեկնածուին:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները շահագրգռված են Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ առավելագույնս լայն կոոպերացման հարցում, երկու միավորումներն արդեն բանակցություններ են վարում ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 13-ին իր ասիական մեծ շրջագայությունը բնութագրել է «շատ արդյունավետ», առանձնապես առեւտրի շուրջը կայացած բանակցությունների մասով:
Մեծ Բրիտանիան Եվրամիությունից երկրի դուրս գալու դեպքում պետք է Միությանը վճարի առնվազն 60 միլիարդ եվրո:
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյն այն կարծիքին է, որ դեկտեմբփերի 21-ին նշանակված ընտրություններից հետո Կատալոնիան կխաղաղվի:
Սլովենիայի գործող նախագահ Բորուտ Պահորը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով քվեների 52,94 տոկոսը:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ի օրվա երկրորդ կեսին Սոչիում Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջիփ Թայիփ Էրդողանի հետ կայանալիք հանդիպմանը կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի իրադրությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Մանիլայում (Ֆիլիպիններ) նոյեմբերի 13-ին պաշտոնապես բացվել է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) 31-րդ գագաթնաժողովը, որն այս օրերին ընդունել է 19 պետությունների ղեկավարների, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մասեկե հարավաֆրիկյան արգելոցում փղերը հարձակվել են զբոսաշրջիկների փոխադրող ավտոմեքենայի վրա՝ փորձելով նրանց հեռացնել ձագերից:
Երեք ամենահարուստ ամերիկացիների՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, Microsoft-ի հիմանդիրներից մեկի՝ Բիլ Գեյթսի եւ ներդրող Ուորեն Բաֆետի միագումար կարողությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի բնակչության ամենաաղքատ կեսի, այսինքն՝ 160 միլիոն մարդու ընդհանուր կարողությունը:
Բրիտանացի սերֆինգիստ Էնդրյու Քոթոնը ողնաշարի կոտրվածք է ստացել Պորտուգալիայի ափի մտ 15-մետրանոց «ջրային պատը» «գրոհելիս», հաղորդել է The Sun-ը: