«Փաստաթուղթը կա, ՀՀ-ն նախաստորագրել է, դա նշանակում է, որ կողմերը, և հատկապես՝ Հայաստանը, որևէ խոչընդոտող սկզբունք այնտեղ չեն տեսնում։ Փաստաթղթի այն մասը, որը համապատասխանում է մեր շահերին, կարող ենք սկսել հիմա, և որոշ կետեր արդեն սկսել ենք․ ԵՄ-ն մեզ արդեն ֆինանսավորում է»։
Թուրքիան Դոնալդ Թրամփի նախկին խորհդական Մայքլ Ֆլինին առաջարկել էր 15մլն դոլար, իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի փախուստը ԱՄՆ-ից դեպի Թուրքիա կազմակերպելու համար։
««Ելք» դաշինքը հայտարարությամբ հանդես եկավ. մենք կողմերին կոչ ենք արել քաղաքական բավարար կամք դրսևորել և մինչև վերջ տանել պրոցեսը։ Մենք մեր դերը գիտենք՝ այն ապագայում մոնիտորինգի ենթարկելն ու հետևելն է, որպեսզի համաձայնագիրը կյանքի կոչվի, որևէ դրույթ չմնա թղթի վրա և նախատեսված որևէ բարեփոխում իմիտացիայի տեսք չստանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում Պաշտպանության նախարարության շենքին:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ գոլֆ խաղալու ժամանակ ընկել է ավազի փոսը:
«Հայաստանը պատրաստ է ստորագրել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը։ Նման պնդումներ եղել են նաև ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացման ուղղությամբ:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը անդրադարձել է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի իրականացման վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցին:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խնդրին, ասաց, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար կան որոշակի պայմաններ, և խնդիրն, ըստ նրա՝ նախ և առաջ եվրոպական գործընկերների քաղաքական կամքի մեջ է։
Շվեյցարիայում էքստրեմալները պարեր են կազմակերպել երկու կամուրջների միջեւ ձգված ճոպանների վրա:
«Սա Սերժ Սարգսյանի պատասխանն է Էրդողանին, Սերժ Սարգսյանը հստակեցնում է, թե ինչ ձևաչափում և ինչպես պետք է ընթանան առաջիկա բանակցությունները, որ այլ տարբերակ գոյություն չունի, որի մասին երազում է ադրբեջանական կողմը»:
«Կոռուպցիան» այն բառն է, որն ամենից ավելի լավ է ամփոփում Բրազիլիայի՝ 2017 թվականի արդյունքները:
House of Cards ամերիկյան սերիալից և բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերից հայտնի կինոդերասան Քևին Սփեյսիի 30 տարվա վաղեմության մանկապղծության սկանդալը դրդեց այլոց նույնպես հրապարակել իրենց պատմությունները:
Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ սրվող հակամարտությունը եւ դրա հետեւանքով Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ են պարունակում տարածաշրջանի հայ եւ ընդհանրապես քրիստոնյա համայնքների համար: Միացյալ Նահանգներն իր հերթին կողմերին ուղղված խաղաղության կոչ է արել:
Ամերիկացիների շուրջ 82 տոկոսը վերստին կքվեարկեր Դոնալդ Թրամփի օգտին:
Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելը դուրս է եկել բանտից՝ գրավ վճարելով 150 հազար եվրոյի չափով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի իրադրությունը:
Սա բացառիկ դեպք է, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, իրենց երկրների նախագահների մակարդակով, հինգ հայտարարություններ են ընդունել՝ որպես մեկ ամբողջություն մշակված հստակ սկզբունքների և տարրերի միջոցով` մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող է հանգուցալուծվել հակամարտությունը: Եվ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է համանախագահ երկրների դիրքորոշման հետ, այսինքն` միջազգային հանրության դիրքորոշման հետ:
Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի մարտանավերը կմիանան ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի ռազմանավերին Ճապոնական ծովի ջրատարածքում Կորեական թերակղզու ափերի մոտ անցկացվելիք ընդգրկուն վարժանքների ընթացքում:
Կատալոնիայի խորհրդարանի տարբեր դեպարտամենտների մոտավորապես հարյուր աշխատակիցներ նոյեմբերի 10-ին ակցիա են կազմակերպել ի պաշտպանություն տարածաշրջանի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելի ու եւս մի քանի պատգամավորների, որոնք ավելի վաղ ցուցմունքներ էին տվել Իսպանիայի Գերագույն դատարանում:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամանակի սահմանումը կասկածներ չի թողնում դրան անդամակցությունը դադարեցնելու երկրի մտադրության հարցում:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը հաստատել է գրող-երգիծաբան Միխայիլ Զադոռնովի մահվան տեղեկատվությունը, նրա խոսքը նոյեմբերի 10-ին փոխանցել է RT-ն։
Ամերիկացի դերասան Ջոն Հիլերմանը 84 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում:
Միացյալ Նահանգներն այլեւս այլ երկրների թույլ չի տա իրենից առեւտրատնտեսական օգուտ կորզել, Վաշինգտոնը կաշխատի սոսկ իրավահավասար հիման վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն աշխարհում «վիթխարի անկայունություն» է առաջացրել:
Մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադոռնովը:
ԱՄՆ-ը պատրաստվում է Դոնբասում 20 հազար միջազգային խաղաղապահների տեղաբաշխման ծրագիր առաջարկել Ռուսաստանին:
Իսրայելի ոստիկանությունը հավաստել է, որ իր քննիչները մի քանի ժամ հարցաքննել են երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, որի նկատմաբ երկու հետաքննություն է վարվում, որոնք կարող են հանգեցնել նրա պաշտոնաթողությանը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն օրենսդրորեն կձեւակերպի Եվրամիությունից երկրի դուրս գալու ստույգ ժամանակը:
Առնվազն վեց մարդ է զոհվել Իժեւսկում բնակելի շենքի մի մասի փլվելու հետեւանքով: Այդ մասին նոյեմբերի 10-ին տեղում ՌԻԱ Նովոստիին հայտնել էօպերատիվ շտաբի ներկայացուցիչը: