Բաժիններ՝

Աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5 մլն 56.000 մարդ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 249 մլն 982․783-ի, մահացել է 5 մլն 56․543 մարդ, առողջացել՝ 226 մլն 296․12-ը:

Դեպքերի թվով շարունակում է առաջին տեղում մնալ ԱՄՆ-ն: Միացյալ Նահանգներում մինչև օրս գրանցվել է վիրուսի 47 մլն 280․449 դեպք, առողջացել է 37 մլն 269․509 մարդ: Covid-19-ն ԱՄՆ-ում խլել է 774․673 մարդու կյանք:

34 մլն 344․087 դեպքով երկրորդ տեղում կրկին Հնդկաստանն է, որտեղ մինչև օրս վիրուսից մահացել է 460․268 մարդ, առողջացել է 33 մլն 728․923-ը:

Դեպքերի թվով երրորդ տեղում է Բրազիլիան: Այստեղ գրանցված դեպքերը հասել են 21 մլն 862․458-ի: Բրազիլիայում մինչև օրս Covid-19-ից մահացել է 609․112 մարդ, առողջացել է 21 մլն 54․660-ը:

Վրաստանում գրանցված դեպքերի թիվն անցել է 748․750-ը, որից մահացել է 10․368, առողջացել 684․154 քաղաքացի: Իրանում մինչև օրս գրանցվել է վիրուսի 5 մլն 973․457 դեպք, վիրուսից մահացել է 127․053 մարդ, առողջացել է 5 մլն 574․246-ը: Իսկ Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 8 մլն 178․900-ը, որից մահացել է 71․724 քաղաքացի, առողջացել՝ 7 մլն 649․568-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս