Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից». Փաշինյան

Այսօր ՔՊ-ն վարչության նիստ էր գումարել, որի օրակարգում ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցն էր։ Նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։

«Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին։

Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ևս չեն մեկնաբանել Իսրայելի կառավարության այս որոշումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930