ՌԴ նախագահի հետ նախատեսված հանդիպում չի եղել. Փաշինյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Փաշինյանը Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել էր, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նա նշել էր` հունիսի 1-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա, հանդիպում կունենան, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծեն։

«Երկրների ղեկավարների հանդիպումների «կարճ ժամանակ» ասածն ինքը մեկ շաբաթ, մեկ օր չէ։ Այսինքն` առաջիկայում կլինեն շփումներ. չի եղել նշանակված օր»,- այսօր հայտարարեց Փաշինյանը։

Լրագրողները հարցին` այդ հանդիպումը կլինի՞ օգոստոսին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական նիստի շրջանակում, ինչին ի պատասխան, նա ասաց.

«ԵԱՏՄ-ում միջկառավարական խորհրդի նիստ է, որին միայն վարչապետներն են մասնակցում, նախագահները չեն մասնակցում»:

Ինչ վերաբերում է ՌԴ կողմից արտահանման սահմանափակումներին ու դրանց ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա, ապա Փաշինյանն ասաց` եթե այս տարվա մայիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 11 տոկոս, ապա հունվար–մայիսին` ավելի քան 8 տոկոս։

«Գիտեք` տնտեսության վրա միշտ էլ ինչ–որ ազդեցություններ լինում են` մի ճյուղն ակտիվանում է, մյուսը` պասիվանում»,– ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930