Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս, որից հետո կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն։
Իրանի հյուսիսում գտնվող Ռաշթ քաղաքից մինչև Կասպյան նավահանգիստն ընկած հատվածը Ռաշթ-Աստարա երկաթուղու շինարարության սկզբնական փուլն է։ Ապագայում նախատեսվում է Կասպյան նավահանգստից անցկացնել ուղիների հաջորդ հատվածը` արդեն մինչև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Աստարա քաղաք։
Բրիտանական «Barclays» բանկի վերլուծաբաններն անդրադարձել են Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկման գործընթացին:
Ստոլտենբերգը կրկնել է իր քննադատությունը Չինաստանի հասցեին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար։
Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրն իր հայտարարության մեջ Caesar-ը բնութագրել է որպես «սպառազինության համակարգ, որն իրեն հաջողությամբ է դրսևորել Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանելիս»:
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման եւ սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում:
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի, Ռումինիայի ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Սևծովյան ավազանի Interreg Next ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը:
Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու հրամաններ են տրվել
ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի Սբ Աստվածածին կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում։ Այն պատկանում է հայկական վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետության «մաստարայատիպ» կառույցներին:
Բանակցություններից հետո տեղի կունենա ստորագրված փաստաթղթերի փոխանակման արարողություն։
Օդեսայում տագնապի ազդանշաններ են հնչել բալիստիկ հրթիռների հարվածի վտանգի պատճառով։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարթակը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում համագործակցության համար ընձեռում է բոլոր հնարավորությունները։
Մեխիկոյում համոզմունք են հայտնել, որ Վաշինգտոնի հետ մեկտեղ պետք է ամեն գնով խուսափեն միգրանտների նկատմամբ այլատյացության կամ խտրականության գործողություններից:
Աշխարհի ամենահին գինին՝ մոտ երկու հազար տարեկան, հայտնաբերվել է հռոմեական դամբարանում՝ Իսպանիայի հարավում գտնվող տներից մեկում վերականգնողական աշխատանքների ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական անգամ զուսպ, բայց իրականում բավականին կոշտ գնահատական է տալիս Հայաստանի գործող իշխանությունների տնտեսական քաղաքականությանը։ Այս անգամ Հիմնադրամը կոչ է արել նվազեցնել պետության մասնաբաժինը խոշոր ձեռնարկություններում, որոնց բաժնետոմսերը տարբեր սխեմաներով վերջին տարիներին փոխանցվել են կառավարությանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ՎիվաՍել)։
Ըստ Սաուդյան Արաբիայի իշխանությունների՝ Մեքքայում ավելի քան 1,8 միլիոն ուխտավոր է մասնակցում հաջին, որոնցից 1,6 միլիոնը՝ արտասահմանից
ՆԱՏՕ-ին անդամակցող 12 երկրների շուրջ հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ են սկսել Լեհաստանում՝ Բալթիկ ծովի ափին: Այդ մասին հաղորդում է լեհական PAP լրատվական գործակալությունը։
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-վիետնամական համապարփակ ռազմավարական գործընկերության հարցերի ողջ շրջանակը:
Գերմանիայի իշխող կոալիցիայում 2025 թվականի բյուջեի նախագծի շուրջ վեճերը սրվել են՝ պակասում է առնվազն 40 միլիարդ եվրո։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թեհրանում անվտանգության հարցերով ռուս-իրանական Խորհրդակցություններն են անցկացվել, հայտնել է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։
ՌԴ նախագահը հունիսի 18-ին երկօրյա այցով ժամանել է Հյուսիսային Կորեա։ Այսօր՝ հունիսի 19-ին, երկու երկրների ղեկավարները բանակցություններ են վարել և գրեթե երկու ժամ դեմ առ դեմ զրուցել։ Հանդիպման արդյունքում երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրվել։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը, Interpress-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի գծով զեկուցող Ստեֆան Շենաքն անդրադարձել է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և գործարար Օսման Քավալայի դատական պրոցեսներին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երեքշաբթի ժխտել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեղադրանքն, ըստ որի Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում «մերժել է զենքի և զինամթերքի մատակարարումներն» իր մերձավոր դաշնակցին»։
Եվրամիությունը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել կողմերի միջև անվտանգության երկխոսության հինգերորդ նիստից հետո, հայտնել է ադրբեջանական АПА գործակալությունը։
«Ժողովրդավարություն և անվտանգություն» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է՝ Սյունիքում խոսելով Հայաստանից Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցով հանրաքվե անցկացնելու մասին՝ Նիկոլ Փաշինյանը լուծելու է Ադրբեջանի նախագահի թելադրանքով իրեն պարտադրված մի շարք խնդիրներ:
Ռուսաստանը մտադիր է կասեցնել անդամակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովին և դադարեցնել վճարումներն այդ մարմնին;
Ինստիտուտների որակի խնդիրը պետք է, և կարող է գալ միմիայն դրանից հետո: Սայլը ձիուց առաջ կապելու դեպքում, քանդվելու են թե ինստիտուտները, թե ինքնությունը, և այդժամ փլուզվող ինստիտուտները հանրային մարտահրավեր են դառնալու ամենևին ոչ իբրև անարդյունավետ կամ խնդրահարույց իրենց որակով, այլ արդեն իբրև փլատակներ, որոնք չեն մաքրվելու երբեք, ըստ այդմ ոչ թե ճանապարհ բացելով դեպի ստեղծագործ ինքնիշխանություն, այլ հասարակության գոյությունը դատապարտելով փլատակներից ազատվելու «սիզիփոսյան աշխատանքի» ռեժիմի»: