Արեւմուտքի միջամտությունն այլ երկրների գործերին դարձել է աշխարհի տարբեր մասերում միգրանտների չվերահսկվող հոսքերի ի հայտ գալու հիմնական պատճառը, եւ դրանք դադարեցնելու համար հարկավոր է խնդիրը հիմնովին լուծել:
Նոյեմբերի 23-ին Սոմալիի Մարքա քաղաքի շրջանում ահաբեկիչները հարձակվել են Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության (AMISOM) բանակային ավտոշարասյան վրա:
Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի մասնակցությամբ Սոչիում բանակցություններ տեղի կունենան: Ռուսական «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Աֆղանստանում պայթյուն է որոտացել տեղական շուկաներից մեկում, որը գտնվում է մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում: Այդ մասին հաղորդել է Al-Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների մի աղբյուրի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանն է:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը «Naftemporiki» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Գերմանիայում ձևավորվելիք նոր կառավարությունից իր երկրի սպասելիքը Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումն է։
Տարածաշրջանային գերտերությունների պայքարը Սյունիքի համար շարունակում է զարգանալ ժամ առ ժամ: Թե՛ Սյունիքի պահպանումը՝ որպես հայկական, թե՛ Սյունիքի թրքացումը՝ իր բոլոր սցենարներով ու հետևանքներով, ունի աշխարհաքաղաքական մանր ու մեծ հովանավորներ, որոնցով պայմանավորված՝ Սյունիքը վերածվել է աշխարհաքաղաքական շահերի «կենտրոնի»:
90 տարեկան հասակում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
Նոյեմբերի 23-ին Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած տուրիստական ավտոբուսը ենթարկվել է ճանապարհա-տրանսպորտային պատահարի եւ բռնկվել Բուլղարիայի «Ստրումա» ավտոմայրուղում:
Ճապոնիայի կենտրոնական մասի Նիիգատայի համալսարանի հետազոտողները ենթադրություն են հայտնել, թե երկրում նոր կորոնավիրուսի դելտա շտամի տարածումը կարող էր դադարել դրա ինքնաոչնչացման հետեւանով: Այդ մասին ասված է նոյեմբերի 22-ին Sankei Shimbun-ի հոդվածում։
Ամփոփելով Գրոդնոյի տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման կենտրոն, ինչպես նաև հիվանդանոցներ կատարած այցի նախնական արդյունքները՝ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն նշել է, որ նոյեմբերի 25-ին Բելառուս կուղարկվի հումանիտար բեռ։ Այս մասին հայտնում է «Բելտա»-ն:
COVID-19-ի դեմ հինգից մինչեւ տասը տարի գործողությամբ պատվաստանյութի հայտնագործումը կախված է այն վիրուսի շտամներից, որոնց պետք է բախվենք:
Գերմանիան մերժել է Բելառուսի և Լեհաստանի սահմանին տեղակայված ժամանակավոր ճամբարում գտնվող 2000 միգրանտներին ընդունելու Մինսկի կոչը:
Չինաստանը պատրաստ է որքան կարելի է շուտ ստորագրել Հարավ-արեւելյան Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու համաձայնագրի (Բանգկոկի համաձայնագիր) արձանագրությունը: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում հաստատել է Եվրոպա առանց ընդհատումների, երկարաժամկետ հիմունքներով բնական գազ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Համազգային լոքդաունի ընթացքում, որը կտևի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 3-ը, Ավստրիայում բոլոր սահմանները փակ կլինեն անգամ պատվաստված օտարերկրացիների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Առնվազն 41 մարդ է զոհվել, ավելի քան 100 բնակիչ անհայտ կորել Անդհրա Փրադեշի հարավ – արեւելյան նահանգում սաստիկ մուսունային տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների հետեւանքով:
Աֆղանստանի բանկային համակարգի հանդեպ ծառացել է ավանդների զանգվածային հանման, շրջանառության մեջ փողի եւ արատարժույթի պակասի, ինչպես նաեւ խնրդահարույց վարկերի քանակի աճի խնդիրը: Նման միտումներն սպառնում են դրա լիակատար կործանմամբ, նոյեմբերի 22-ին նախազգուշացրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրում։
Սիրիացի վարձկանները կրկին տեսանյութ են հրապարակել, որում բողոքում են, որ Աբու Համշան՝ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդը, չի վարձատրում իրենց՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմելու համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 14-18-ը ԱՄԷ-ում անցկացված «Dubai Airshow 2021» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում օտարերկրյա պատվիրատուների կողմից բարձր հետաքրքրություն է ցուցաբերվել Կա-52 Մ և Մի-28 ՆԷ ուղղաթիռների նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում միմյանց տեղեկացրել են Հայաստանում և Բելառուսում առկա իրավիճակի մասին:
Հայիթիում ազատ են արձակել ԱՄՆ-ից եւ Կանադայից առեւանգված 17 միսիոներներից երկուսին: Այդ մասին հաղորդել է Christian Aid ամերիկյան կրոնական կազմակերպությունը: «Մեզ հայտնի է դարձել, որ Հայիթիում երկու պատանդներ ազատ են արձակվել…նրանք անվտանգ պայմաններում են, լավ տրամադրությամբ, նրանց մասին հոգ են տանում:
Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածուներն ընտրություններում առաջատարներն են Բոլիվարյան Հանրապետության 23 նահանգներից առնվազն 20-ում եւ Կարակասում:
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւն ընտրությունների երկրորդ փուլում հասել է վերընտրման: Այդ մասին հաղորդել է News.bg բուլղարական ինտերնետ-պորտալը: Ընտրատեղամասում ելքահարցումները ցույց են տալիս, որ Ռադեւն ստացել է ձայների 64 տոկոսից մինչեւ 68 տոկոսը:
Դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Նոյեմբերի 22-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի արխիպելագի մերձակայքում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով առնվազն 28 մարդ է տեղափոխվել Ուոքեշո քաղաքի (Վիսկոնսինի նահանգ) հիվանդանոցներ Սուրբծննդյան շքերթի մասնակիցների վրա ավտոմոբիլի վրաերթից հետո, մի քանի հոգի զոհվել է:
Գերմանիան պատրաստվում է ավելի խիստ սահմանափակումներ և պատվաստումների ավելի խիստ կանոններ սահմանել Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, քանի որ երկրում կրկին կորոնավիրուսային վարակների կտրուկ աճ է արձանագրվել։
Կորոնավիրուսի տարածումից ի վեր մոտ երկու տարվա ընթացում առաջին անգամ Վիետնամի Ֆու Քուոկ կղզի են ժամանել երկու հարյուր պատվաստված օտարերկրացի զբոսաշրջիկներ:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը պահանջում է հիմնավոր նախապատրաստություն, որն այժմ ընթանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում: