Բաժիններ՝

Չինաստանը պատրաստ է ստորագրել ՀԱՍ-ում ոչ միջուկային գոտու շուրջ համաձայնագրի արձանագրությունը

Չինաստանը պատրաստ է որքան կարելի է շուտ ստորագրել Հարավ-արեւելյան Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու համաձայնագրի (Բանգկոկի համաձայնագիր) արձանագրությունը: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը:

«Չինաստանն աջակցում է ԱՍԵԱՆ-ի ջանքերին՝ ուղղված միջուկային զենքից ազատ գոտու ստեղծմանը, եւ պատրաստ է որքան կարելի է շուտ ստորագրել Հարավ-արեւելյան Ասիայում միջուկային զենքից ազատ գոտու համաձայնագրի (Բանգկոկի համաձայնագիր) արձանագրությունը»,- Սի Ծինպինը հայտարարել է գագաթնաժողովում իր տեսաուղերձի ընթացքում, որը նվիրված էր Չինաստանի եւ ԱՍԵԱՆ-ի միջեւ երկխոսությամբ հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս հեգեմոնիզմի եւ ուժի քաղաքակէւթյան դեմ, Պեկինը երբեք հեգեմոնիայի չի ձգտի եւ պատրաստ է երկարաժամկետ բարեկամական հարաբերություններ պահպանել հարեւան երկրների հետ՝ ընդհանուր ջանքերով տարածաշրջանի խաղաղությունն ապահովելու նպատակով:

«Մենք պետք է լինենք տարածաշրջանային խաղաղության ստեղծողը եւ պաշտպանը, ամուր պահպանենք ոչ թե առճակատումը, այլ երկխոսությունը, գործընկերությունը, ինչպես նաեւ պայքարենք տարբեր բացասական այն գործոնների դեմ, որոնք սպառնում են վնաս հասցնել խաղաղությանը»,-նշել էնա:

Սի Ծինպինն ընդգծել է, որ տարածաշրջանը բախվում է անվտանգության ոլորտում տարբեր ավանդական եւ ոչ ավանդական մարտահրավերներին, ուստի հարկ է հանձնառու լինել անվտանգության կոլեկտիվ, համալիր եւ կայուն հայեցակարգին, ինչպես նաեւ խորացնել համագործակցությունը պաշտպանության, ահաբեկչության ու անդրազգային հանցավորության դեմ պայքարի բնագավառում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս