ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում բանաձևի նախագիծ են առաջ քաշել, որով կոչ է արվում չճանաչել Վլադիմիր Պուտինին որպես երկրի ղեկավար, եթե վերջինս նոր ժամկետով առաջադրվի 2024 թվականի ընտրություններում: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ նշելով, որ ընդունվելու պարագայում բանաձևը խորհրդատվական բնույթ է կրելու:
Ստամբում Չամլըջայի աշտարակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը լուսանկարելուց հետո լրտեսության կասկածանքով ձերբակալված իսրայելցի ամուսիններն ազատ են արձակվել։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հյուսիսային Ամերիկայի ղեկավարների՝ նոյեմբերի 18-ին Վաշինգտոնում ավարտված գագաթնաժողովը համարում է «չափազանց արդյունավետ»:
Ճապոնիայի տնտեսության խթանման միջոցների նոր փաթեթի ծավալը, տնտեսություն, որը տուժել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության հետեւանքներից, կկազմի 78,9 տրիլիոն իեն (691,5 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով): Այդ մասին նոյեմբերի 18-ին հաղորդել է Kyodo գործակալությունը:
Գերմանիայում կորոնավիուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 65 371-ով, ինչը դարձել է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 255 միլիոն 19 հազար 346: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նոր շփումները հնարավոր է և տեղի ունենան մինչ Նոր տարի, բայց կարող են տեղի ունենալ նաև դրանից հետո: Այդ մասին ռուսական Առաջին ալիքին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նոյեմբերի 18-ին ավելի քան 500 միգրանտ է հեռացել տարերային ճամբարից, որը գտնվում է բելառուսա-լեհական սահմանին՝ «Բրուզգի» անցակետի մոտ:
Այս օրերին տարբեր լրատվական հարթակներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրի մասին. Վերջինը Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 17 միաբան հոգևորականների հայտարարությունն էր, որով միաբանները Հայոց պատրիարքից պահանջում են չեղարկել հիշյալ կալվածքը վարձակալության հանձնելու որոշումը՝ այն համարելով հակականոնական: Ի դեպ, թեմային նոյեմբերի 11-ին անդրադարձ էր կատարվել նաև Մայր Աթոռ […]
Հայաստանի իշխանություններն ընդհանուր առմամբ անէության մեջ են գտնվում՝ չիմանալով՝ կոնկրետ ինչ անել։ Եվ հատկապես՝ կարելի՞ է արդյոք խփել Ադրբեջանի ուղղությամբ՝ նույնիսկ կուրորեն, իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով: Երևանն ակնհայտորեն վախենում է նման բան անել նույնիսկ առանց Ռուսաստանի հետ որևէ կապի, և մյուս կողմում դա հիանալիորեն զգում են:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 19-ին Մոսկվայում ԵԱՀԿ (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն) գործող նախագահ Անն Լինդեի հետ կքննարկի ԵԱՀԿ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հիմնախնդիրների կարգավորման հարցում:
ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան հայտարարել է որ Աֆղանստանում իրադրությունն առաջվա պես մնում է անկայուն, հին խնդիրներին ավելացել են նոր մարտահրավերները։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում շատ խնդիրներ մնում են չկարգավորված, սակայն ռազմական լուծում լինել չի կարող:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տակեո Մոդին հրաժարվել է հարավկորեացի եւ ամերիկացի իր գործընկերների հետ նոյեմբերի 17-ին Վարշավայում պլանավորված համատեղ խորհրդաժողովից Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի միջեւ տարածքային վեճի պատճառով:
ՀՀ իշխանությունները երկերեսանիությամբ են զբաղվում: Նրանք խոսքերով ասում են՝ պետք է օգնություն, բայց որպեսզի այդ օգնությունն իրականացվի, հարկավոր է ենթակառուցվածք: Իսկ ենթակառուցվածք չեն ցանկանում ստեղծել, քանի որ դա ամերիկացիները չեն ցանկանում: Ի վերջո, կողմնորոշվեք՝ ի՞նչ եք ցանկանում: Եթե ցանկանում եք, որ ՌԴ-ն օգնի, ստեղծեք ռազմական ենթակառուցվածք, կամ պետք է շարունակեք դատարկաբանել: Սա Երևանի ինչ-որ հրապարակ չէ, շատախոսել պետք չէ, այլ պետք են կոնկրետ գործողություններ:
Իշխանության գլուխ կանգնած՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները որոշակի շարժում են դրսեւորում ներառական կառավարության ստեղծման կողմը, սակայն ցուցաբերվող քայլերն առայժմ դեռ բավական չեն: Նոյեմբերի 17-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Աֆղանստանի աջակցման ներկայացուցչության ղեկավար Դեբորա Լայոնսը։
Ֆրանսիան նոյեմբերի 18-ին սկսում է POLARIS 21 խոշորամասշտաբ ռազմածովային զորավարժությունները, որոնք անցկացվելու են Միջերկրական ծովի արեւմտյան մասում եւ երկրի ատլանտյան ափին:
Բելառուսի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ անցած օրվա ընթացքում Լեհաստանի հետ սահմանին շտապ բուժօգնության մասնագետներին են դիմել ինը միգրանտներ, որոնցից երկուսին հոսպիտալացրել են։
«Թալիբան» շարժման անդամները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բջջի դեմ գործողություն են անցկացրել Աֆղանստանում, Քաբուլի հյուսիսում:
Աֆղանստանում ափիոնի արտադրության ծավալն այս տարի աճել է 8 տոկոսով եւ հասել 6,8 հազար տոննայի: Այդ մասին նոյեմբերի 17-ին հաղորդել է ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության դեմ պայքարի վարչությունը (ՄԱԿ-ի ԹՀՎ):
Անցյալ շաբաթ ավելի քան 2,1 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով Եվրոպայի տարածաշրջանում, ավելի քան 28 հազարը մահացել է:
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռուսական կողմի միջնորդությամբ հաստատված հրադադարը: Նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Ադրբեջանը վստահ է, որ հայկական կողմն ընդամենը ռուսական կողմին դիմելու իմիտացիա է ստեղծելու, իրականում չի դիմելու: Ի վերջո, չմոռանանք, որ որոշում կայացնողը երկրում ոչ թե ռուսական կողմն է, այլ այս մեծագույն փորձանքը, որ մեր գլխին եկել է 2018թ.՝ իր խմբակով: Մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ռուսական կողմը փորձել է դիմել հստակ գործողությունների, խոչընդոտել են: Այսքանից հետո հետևությունը ո՞րն է՝ ուղղակի պետք էր կռվով էլի ինչ-որ հատված տալ, մեղքն էլ գցել ռուսների վրա:
«Եթե դու պետության վարչապետ ես, պետք է ապահովես երկրի տարածքային ամբողջականությունը, եթե դու դա չես ապահովում, հրաժարական տուր: Եթե Դուք այդ խնդիրը չեք կարողանում կատարել, որը պետության ամենակարևոր գործառույթներից մեկն է, հեռացեք, թող այլ մարդիկ գան, որոնք կկարողանան դա անել»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ դիմելով ՀՀ իշխանություններին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ երկու կողմից լիազորված համապատասխան պաշտոնատար անձինք խնդիրները լուծելու նպատակով անհապաղ բանակցություններ կսկսեն:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Ճապոնիայի արեւմոտքում Հյոգոյի պրեֆեկտուրայի իշխանությունները շուրջ 155.000 հավ կոչնչացնեն տեղական ֆերմայում, որտեղ թռչնագրիպի բռնկում է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Նոյեմբերի 17-ին հուժկու պայթյուն է որոտացել Քաբուլի արեւմտյան մասում: