
5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիջիի ափերի մոտ

Նոյեմբերի 22-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի արխիպելագի մերձակայքում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սյսմոլոգիական կենտրնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆիջիի մայրաքաղաք Սուվայից (բնակչությունը՝ շուրջ 77,3 հազար մարդ) կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Օջախն ընկած է եղել 30 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: