Բաժիններ՝

Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածուներն առաջատարներն են 20 նահանգներում և Կարակասում

Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածուներն ընտրություններում առաջատարներն են Բոլիվարյան Հանրապետության 23 նահանգներից առնվազն 20-ում եւ Կարակասում: Համապատասխան տվյալները նոյեմբերի 21-ին Venezolana de Televisiցn հեռուստաալիքի եթերում հայտնել է Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի (ԱԸԽ) ղեկավար Պեդրո Կալսադիլյան։

ԱԸԽ-ի տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը կազմել է 41,8 տոկոս, ինչը համապատասխանում է 8 151 793 քվեարկողների: Այս պահին մշակվել էարձանագրությունների շուրջ 90 տոկոսը:

Նոյեմբերի 21-ին Վենեսուելայում կայացել են տարածաշրջանային եւ մունիցիպալ ընտրություններ, որոնց ընթացքում երկրի քաղաքացիները որոշել են տեղական գործադիր իշխանության ղեկավարներին եւ օրենսդիր ժողովների անդամներին: Ինչպես ավելի վաղ հայտնել է երկրի Ազգային ընտրական խորհուրդը, ընտրական պաշտոններին հավակնում է ավելի քան 70 հազար թեկնածու:

Ընտությունների դիտարկման համար արտասահմանից Վենեսուելա է ժամանել շուրջ 300 օտարերկրացի փորձագետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս