Լիբանանի բանակի ղեկավարը և CENTCOM-ի հրամանատարը հանդիպում են ունեցել

Լիբանանի բանակի ղեկավար, գեներալ Ռոդոլֆ Հայկալը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Քուպերի և ամերիկյան ռազմական պատվիրակության հետ Բեյրութից հարավ գտնվող Յարզե քաղաքում։ Դրա մասին հայտնում է NNA պետական լրատվական գործակալությունը։

Կողմերը քննարկել են Լիբանանում տեղի ունեցող վերջին զարգացումները և Մերձավոր Արևելքի իրավիճակի ավելի լայն համատեքստը, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության ամրապնդման ուղիները։

Հայկալը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով համակարգման շարունակականության անհրաժեշտությունը, որն ուղղված է Լիբանանում անվտանգության և կայունության պահպանմանը։

Հանդիպումն անցկացվել է Վաշինգտոնում ստորագրված շրջանակային համաձայնագրի իրագործման ֆոնին, որը նախատեսում է Լիբանանի հարավից իսրայելական ուժերի դուրսբերման փուլային գործընթաց՝ կապված «Հըզբոլլահի» զինաթափման հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930