
Վիետնամի կղզին մոտ 2 տարվա դադարից հետո առաջին անգամ ընդունել է զբոսաշրջիկների

Կորոնավիրուսի տարածումից ի վեր մոտ երկու տարվա ընթացում առաջին անգամ Վիետնամի Ֆու Քուոկ կղզի են ժամանել երկու հարյուր պատվաստված օտարերկրացի զբոսաշրջիկներ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Փորձ է արվում «վերակենդանացնել» զբոսաշրջային տնտեսությունը: Վիետնամը սահմանային խիստ հսկողություն էր սահմանել համաճարակի սկզբում՝ փորձելով խուսափել COVID-19-ի դեպքերից: Արդյունքում այս քայլով Վիետնամը վնասել էր զբոսաշրջությանը, որը սովորաբար կազմում է համախառն ներքին արդյունքի մոտ 10 տոկոսը:
Պատվաստված զբոսաշրջիկներն այժմ ստիպված չեն լինի պարտադիր երկշաբաթյա կարանտին անցնել, սակայն նրանք պետք է իրենց հանգիստն անցկացնեն միայն Vinpearl հանգստավայրում և երկու անգամ թեստ հանձնեն ճանապարհորդության ընթացքում: