Բաժիններ՝

Բուլղարիայում տուրիստական ավտոբուսի վթարից 45 մարդ է զոհվել. ԲԳՆԵՍ

Նոյեմբերի 23-ին Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած տուրիստական ավտոբուսը ենթարկվել է ճանապարհա-տրանսպորտային պատահարի եւ բռնկվել Բուլղարիայի «Ստրումա» ավտոմայրուղում: Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդում է ԲԳՆԵՍ գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես 03:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին), պատահարի տեղում զոհվել է 45 մարդ, այդ թվում 12 երեխա, ընդամենն ավտոբուսում եղել է 52 մարդ։

Ինչպես ճշտել է հրշեջ պահպանության պետ Նիկոլայ Նիկոլովը, պատահարը տեղի է ունեցել «Ստրումա» ավտոմայրուղու 31-րդ կիլոմետրում, երբ ճանապարհա-տրանսպորտային պատահարից հետո Հյուսիսային Մակեդոնիայից ժամանած տուրիստական ավտոբուսը, որտեղ եղել է 52 մարդ, կրակով է բռնկվել:

Պատահարի վայրում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները:

Շտապ օգնության հիվանդանոցի այրվածքների բուժման կլինիկայի պրոֆեսոր Մայա Արգիրովան հայտնել է, որ տուժածների կյանքի համար սպառնալիք չկա, նրանք հոսպիտալացված են այրվածքներով:

«Տուժածներն ունեն այրվածքներ ձեռքներին եւ դեմքներին, վերին շնչուղիների այրվածքներ: Ոմանց սպասում են վիրահատություններ: Նրանց կյանքի համար սպառնալիք չկա»,- ասել է նա bTV հեռուստաալիքի եթերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս