Բաժիններ՝

Մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը. Yonhap

90 տարեկան հասակում մահացել է Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Չոն Դու Հվանը մահացել է տեղական ժամանակով 8:40-ին (Երեւանի ժամանակով 3:40-ին) Սեուլում գտնվող իր տանը:

Նախկին նախագահը, նշել է գործակալությունը, տառապում էր քրոնիկ հիվանդություններով:

Չոն Դու Հվանն իշխանության գլուխ է անցել 1979 թվականին զինվորական հեղաշրջման հետեւանքով եւ երկիրը կառավարել է մինչեւ 1988 թվականը:

Հետագայում նա դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, սակայն այնուհետեւ դատավճիռը փոխարինել են ցմահ բանտարկությամբ:

Որոշ ժամանակ անց այդ պահին երկրի նախագահ Կիմ Դե Չժունը ներում է շնորհել նրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս