Բաժիններ՝

Պուտինը հաստատել է Եվրոպա երկարաժամկետ և անխափան եղանակով գազ մատակարարելու ՌԴ պատրաստակամությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիի հետ հեռախոսազրույցում հաստատել է Եվրոպա առանց ընդհատումների, երկարաժամկետ հիմունքներով բնական գազ մատակարարելու Ռուսաստանի պատրաստակամությունը:  Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մարիո Դրագիի նախաձեռնությամբ քննարկվել է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցը։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը երկարաժամկետ հիմունքներով ապահովելու բնական գազի անխափան մատակարարումները Եվրոպա, այդ թվում՝ օգտագործելով «Հյուսիսային հոսք 2» գազատարի հնարավորությունները»,-ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930