![](/banners/BeFunky-design.jpg)
Հունաստանի արտգործնախարարը Գերմանիային կոչ է արել զենք չվաճառել Թուրքիային
![](https://168.am/wp-content/uploads/2021/11/nikos_dendias_1574956887.jpg)
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը «Naftemporiki» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Գերմանիայում ձևավորվելիք նոր կառավարությունից իր երկրի սպասելիքը Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թող դադարեցվի զենքի վաճառքը Թուրքիային։ Փախստականների հարցում Անկարայի նկատմամբ ավելի խիստ մոտեցում թող ցուցաբերվի։ ԵՄ-ում Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում թող որդեգրվի»,-նշել է Դենդիասը և ընդգծել, որ Անգելա Մերկելի վարչապետության շրջանում Թուրքիայի հարցում ԵՄ-ի դիրքորոշումը հիասթափություն է եղել Հունաստանի համար։
Դենդիասի խոսքով՝ վտանգ կա, որ հատկապես T-214 սուզանավերը, որոնք Գերմանիան պատրաստվում է վաճառել Թուրքիային, կփոխեն ուժերի հավասարակշռությունը Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում։ Նրա ընդգծմամբ՝ Թուրքիան այդ սուզանավերով կսպառնա Հունաստանին, Եգիպտոսին, Իսրայելին և Կիպրոսին: