Փաշինյան-Պուտին-Ալիև գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 26–ին. Կրեմլ

Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի մասնակցությամբ Սոչիում բանակցություններ տեղի կունենան: Ռուսական «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ի դեպ, նշվում է, որ բանակցությունները համընկնում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկամյակի հետ և կազմակերպվում են ՌԴ կառավարության կողմից:

Ըստ հաղորդագրության, Պուտինը նոյեմբերի 26-ին Սոչիում առանձին զրույցներ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ: Ապա Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը կնախանշեն Ղարաբաղում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը, այսինքն՝ եռակողմ գագաթնաժողով տեղի կունենա:

«Նախատեսվում է դիտարկել երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը», ասվում է հայտարարությունում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։

 

Տեսանյութեր

Լրահոս