
ԱՄՆ-ում բազմության վրա ավտոմոբիլի վարերթից հետո 28 մարդ հիվանդանոց է տեղափոխվել. CNN

Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով առնվազն 28 մարդ է տեղափոխվել Ուոքեշո քաղաքի (Վիսկոնսինի նահանգ) հիվանդանոցներ Սուրբծննդյան շքերթի մասնակիցների վրա ավտոմոբիլի վրաերթից հետո, մի քանի հոգի զոհվել է: Նոյեմբերի 21-ին այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղի հիվանդանոցների ներկայացուցիչներին: Նրանց տվյալների համաձայն՝ երեք մարդ գտնվում է օրհասական վիճակում, չորսը՝ ծանր, վեցը՝ միջին ծանրության վիճակում:
Ավելի վաղ քաղաքի ոստիկանական վաչության պետ Դեն Թոմփսոնը հայտարարել է, որ միջադեպի հետեւանքով զոհվել է մի քանի մարդ՝ ընդգծելով, որ իրավապահներն առայժմ պատրաստ չեն տեղեկատվություն հայտնելու զոհվածների ստույգ թվի մասին: Սկզբնապես հաղորդվել էր, որ հիվանդանոցներ է տեղափոխվել 23 մարդ՝ 11 չափահաս եւ 12 երեխա: Ոստիկանության տվյալներով՝ 16:39-ին (Երեւանի ժամանակով երկուշաբթի օրվա 02:39-ին) Ուոքեշոյում կարմիր արտաճանապարհային ավտոմոբիլը մխրճվել է Սուրբծննդյան շքերթի մասնակիցների մեջ: Ոստիկաններին հաջողվել է բռնել «հետաքննության համար հետաքրքրություն ներկայացնող մարդուն»: Ըստ որում չի ճշտվում, թե խոսքը վերաբերում է արդյոք ավտոմոբիլի վարորդին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: