
Տեղատարափ անձրևներից ավելի քան 40 մարդ է զոհվել Հնդկաստանի արևելքում

Առնվազն 41 մարդ է զոհվել, ավելի քան 100 բնակիչ անհայտ կորել Անդհրա Փրադեշի հարավ – արեւելյան նահանգում սաստիկ մուսունային տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների հետեւանքով: Նոյեմբերի22-ին այդ մասին հաղորդել է The Times of India թերթը։ Տեղատարփները, որռոնք սկսվել են նոյեմբերի 18-ի երեկոյան, խախտել են բնականոն կյանքը Ռայալասիմայի եւ Նելորեի օկրուգներում, որտեղ ջրի տակ է անցել 1 316 գյուղ:
Հեղեղումներն արտաքին աշխարհից կտրել են Թիրուփաթի քաղաքը, որի հետ ընդհատվել է երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կամուրջերը քանդվելու պատճառով: Իշխանությունները փրկարարական գործողություններ են իրականացնում տուժած շրջաններում: Դրանց մասնակցում են ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ եւ տարերային աղետների դեմ պայքարի ծառայությունները:
Անդհրա Փրադեշի նահանգի կառավարությունը հայտարարել է զոհվածների ընտանիքներին 500 հազարական ռուփի (շուրջ 6,7 հազար դոլար) վճարելու մասին: Օդերեւութաբանների տվյալներով՝ հոկտեմբերի 1-ից ի վեր եւ մինչեւ այժմ նահանգում տեղացել են ավելի քան 518 միլիմետր անձեւներ, ինչը 68 տոկոսով ավելի է այդ ժամանակմիջոցի միջին մակարդակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: