Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն. Մեսրոպ Առաքելյան

«Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն», -այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Կառավարությունը մեկ շաբաթ առաջ նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի փոփոխություն, որով Արարատ և Վեդի համայնքները միավորվում են՝ ներառելով նաև Տիգրանաշեն գյուղը։ Այսինքն՝ Տիգրանաշենի՝ ՀՀ-ին պատկանելությունն ամրագրված է օրենքով, և այդ փոփոխությամբ մեկ անգամ ևս ամրագրվում է գործող իշխանության կողմից։

Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում կամ քննարկում են Տիգրանաշենի պատկանելությունը, կատարում են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։ Խնդրում եմ, եթե նկատել եք նման հայտարարություններ, ուղարկեք ինձ՝ իրավապահ մարմիններին փոխանցելու նպատակով»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930