
Բուլղարիայի նախագահ Ռադեւն ընտրությունների երկրորդ փուլում հասել է հաղթանակի

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւն ընտրությունների երկրորդ փուլում հասել է վերընտրման: Այդ մասին հաղորդել է News.bg բուլղարական ինտերնետ-պորտալը: Ընտրատեղամասում ելքահարցումները ցույց են տալիս, որ Ռադեւն ստացել է ձայների 64 տոկոսից մինչեւ 68 տոկոսը:
Նրա մրցակից Անաստաս Գերջիկովն ստացել է ձայների 30 տոկոսից քիչ ավելին: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, Ռադեւի հաղթանակը լավ նորություն է «Շարունակում ենք փոփոխությունները» կոալիցիայի համար, որը նոյեմբերին ավելի վաղ հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում եւ պաշտպանել Ռադեւի թեկնածությունը: Նախընտրական արշավի ընթացքում Գերջիկովը, ինչպես նշվում է հաղորդագրություններում, մրցակցին մեղադրել է Ռուսաստանի նկատմամբ չափազանց մեծ համակրանք տածելու մեջ: Սակայն, վերլուծաբանների խոսքով, Ռադեւն առաջին նախագահական ժամկետի ժամանակ ցույց էտվել, որ նման մեղադրանքներն անհիմն են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: