Բաժիններ՝

Գամալեյայի կենտրոնը երեխաների համար «Սպուտնիկ V»-ի հետազոտության թույլտվություն է ստացել

ՌԴ առողջապահության նախարարությունը Գամալեյայի անվան կենտրոնին թույլատրել է երեխաների համար «Գամ-Կովիդ-Վակ-Մ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնել: Այդ մասին վկայում են դեղամիջոցների հետազոտությունների թույլտվության պետական ռեեստրի տվյալները:

Խոսքը երեխաների մոտ «Գամ-Կովիդ-Վակ-Մ» դեղորայքային պատրաստուկի անվտանգության, այն տանելու եւ իմունոգենության գնահատման ուղղությամբ հետազոտության 1-3-րդ փուլերի անցկացման թույլտվության մասին է»,-նշվում է ռեեստրում: Ներկայացված տվյալների համաձայն, հետազոտությանը պետք է մասնակցի 2200 կամավոր, դրա ավարտը պլանավորված է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին:

Փորձարկումները կանցկացվեն մոսկովյան երեք հարթակներում: Դեկտեմբերի 20-ին Գամալեյայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հաղորդել որ 6-ից 11 տարեկան երեխաների համար կորոնանվիրուսի դեմ «Սպուտնիկ Մ» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների անցկացման փաստաթղթերն արդեն տրվել են առողջապահության նախարարությանը, փորձարկումները պետք է տեւեն շուրջ երեք ամիս:

Նոյեմբերի 24-ին ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է 12-ից մինչեւ 17 տարեկան դեռահասների համար պատրաստուկի տարբերակը: Այն իրենից ներկայացնում է չափահասների համար կիրառվող «Սպուտնիկ V»-ի 1/5 չափաբաժինը: Անցած շաբաթ տարածաշրջաններն սկսել են հաղորդել բուժհաստատություններում պատրաստուկի առաջին խմբաքանակներն ստանալու մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս