Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները կկայանան մարտի 3-ին. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները կկայանան մարտի 3-ին։
ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը վստահ է, որ Ուկրաինայի իրադրության լուծումը կգտնվի:
«Իհարկե, լուծումը կգտնվի (Ուկրաինայի իրադրության), ես չեմ կասկածում: Պայմանները, որոնք նվազագույնն են մեզ համար, լավ հայտնի են: Դրանք քննարկվում են, այդ թվում նաեւ ուկրաինական կողմի հետ բանակցություններում, ինչպես դա եղել է Գոմելում եւ ինչպես պետք է կկայանան այսօր»,-ասել է նա մարտի 3-ին ռուսաստանյան եւ արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով, կասկած չկա, որ Ուկրաինայի պատվիրակությունը բանակցություններում ազդակներ է ստանում Վաշինգտոնից: «Վերստին ուկրաինական թիմը ինչ-որ պատճառներ է գտել, որպեսզի այդ բանակցուէյունները հետաձգվեն: Անշուշտ, նրանք ցուցումներ են ստանում Վաշինգտոնից, ոչ մի կասկած չկա: Այդ երկիրը բոլորովին ինքնուրույն չէ»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



