Բաժիններ՝

Ճապոնական ավիաընկերությունները ԵՄ-ի երկրներ 13 չվերթ են չեղարկել Ուկրաինայի իրադրության կապակցությամբ

Japan Airlines եւ All Nippon Airways ճապոնական առաջատար ավիաընկերությունները մարտի 3-ին հայտարարել են Եվրամիության երկրներ ընդհանուր առմամբ 13 չվերթ չեղարկելու մասին, ելնելով անվտանգության նկատառումներից, որը կապված է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների հետ: Այս որոշումն ընդունվել է թռիչքների անվտանգային իրադրության համալիր գնահատման հիման վրա: Այդ մասին ասվում է ընկերությունների հաղորդագրություններում:

Այդ չվերթները կատարվել են Լոնդոն, Փարիզ, Հելսինկի, Ֆրանկֆուրտ, Բրյուսել: Ներկայում, մասնավորապես, Japan Airlines-ն ուսումնասիրում է Ռուսաստանի տարածքով թռիչքներից հրաժարվելու հարցը:

Որպես այլընտրանք դիտարկվում է Ալյասկայով Եվրոպա ուղեգիծը: All Nippon Airways-ի պլանների մասին առայժմ չի հաղորդվում: Ավելի վաղ Japan Airlines-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, արդեն մի քանի անգամ չեղարկել է Տոկիոյից Մոսկվա չվերթները: Մինչ այդ դրանք կատարվում էին շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ անգամ՝ համավարակի հետ կապված ուղեւորահոսքի կրճատման պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս