Ես կասկած չունեմ, լուծում կգտնվի. Լավրովը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները տեղի կունենան մարտի 3-ին։

ՌԴ ԱԳ նախարարը վստահ է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի լուծումը կգտնվի։

«Իհարկե, լուծում կգտնվի, ես կասկած չունեմ։ Այն պայմանները, որոնք մեզ համար նվազագույնն են, հայտնի են։ Դրանք քննարկվել են ուկրաինական կողմի հետ բանակցություններում Գոմելում, կքննարկվեն նաև այսօր»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Լավրովը հինգշաբթի ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031