Ուկրաինան ՌԴ-ի հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում չի զիջելու. Կուլեբա

Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ տարածքային ամբողջականության հարցերի շուրջ բանակցություններում չի զիջելու, դա բացառվում է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

«Մենք չենք զիջելու մեզ համար սկզբունքային հարցերում, ինչպիսին է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Դա բացառվում է: Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում աշխատելու է հումանիտար միջանցքների ստեղծման ուղղությամբ», – ասել է նա։ Կուլեբան նշել է, որ իրենք միանշանակ կողմնակից են հրադադարի կնքմանը, և իրավիճակը վերադարձնելու նախնական կետին, մինչ ռազմական գործողությունների սկսվելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031