«YouTube»-ն արգելափակել է թուրք դեսպանի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը

«YouTube» վիդեոպորտալն արգելափակել է Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու մասին տեսանյութը։ Այդ տեսանյութում ժխտողական դիրքորոշում է հայտնում Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար, իսկ այժմ Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դեռևս 2020 թվականի ապրիլին նկարահանված այդ տեսանյութը հեռացվել է թուրքական կայքի յութուբյան ալիքից։

Որոշ ժամանակ անց նույն այդ տեսանյութն իր անձնական յութուբյան ալիքում տեղադրել է Էգեմեն Բաղըշը: Բայց YouTube-ն այս անգամ ևս արգելափակել է նշյալ տեսանյութը: Որպես արգելափակման հիմնավորում՝ նշվել է դրանում առկա ատելության խոսքը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031