Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն փետրվարի 21-ին հայտարարել է շուտով եւս մեկ գաղտնարժույթի ՝ ոսկե «պետրոյի» թողարկման մասին:
ԱՄՆ-ի նախագահի դուստրն ու ավագ խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, փետրվարի 25-ին կգլխավորի երկրի պատվիրակությունը Փհենչհանի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը:
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրանիայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կազմակերպության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին խոստացել է «տուն՝ Ուկրաինա» վերադառնալ շատ շուտով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ուսուցիչներին թույլ տալ զենք կրել ինքնապաշտպանության համար:
Քրդական ջոկատները Աֆրին քաղաքից հյուսիս ընկած շրջանում դիմագրավել են «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումների գրոհները, որոնց աջակցում են թուրքական զորքերը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը՝ նվիրված Արեւելյան Գութայի իրադրությանը, կկայանա փետրվարի 22-ին ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին): Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ում Քուվեյթի մշտական ներկայացուցչությունում:
3D տպագրության տեխնոլոգիայի օգնությամբ ստեղծված առաջին առանձնատները Դուբայում կհայտնվեն երկու ամսվա ընթացքում:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին բոլորի համար անսպասելիորեն իր կառավարման 66 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Լոնդոնի նորաձեւության շաբաթին:
Ինչպես արդեն հաղորդվել է, Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի է ունեցել Սինաբունգ հրաբխի ժայթքումը:
«ՀՀ նախագահի խոսքերից ակնհայտ դարձավ, որ հայկական կողմը բանակցություններ է վարել Իրանի և Վրաստանի, բայց ոչ Ռուսաստանի հետ, որը ևս, ըստ հայկական կողմի, շահագրգիռ կողմ կարող էր լինել: ՀՀ նախագահն, ըստ իս, իր այդ հռետորաբանությամբ մի քանի խնդիր է լուծում»:
Սաուդյան Արաբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Տուրկի բեն Աբդելմուհսին ալ Շեյխը Բոուլինգի համաշխարհային կենտրոնի ղեկավարության հետ համաձայնագիր է ստորագրել թագավորությունում առաջին երեք բոուլինգ- եւ բիլիարդ-ակումբների բացման վերաբերյալ:
Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, մտադիր են 500 հազար դոլար տրամադրել ԱՄՆ-ում այն ակցիաների անցկացման համար, որոնք ուղղված են զանգվածային հրաձգության նոր միջադեպերի կանխմանը:
Ամերիկացիների շուրջ 66 տոկոսը ցանկանում է, որ ԱՄՆ-ում խստացվեն հրազենի շրջանառությանը վերաբերող օրենքները:
Տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները հերքել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Սակայն, վերջին տարիներին որոշ թուրքեր արդարանում էին, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն իրականացվել է ներկայումս գոյություն չունեցող Օսմանյան կայսրության կողմից:
ԵՄ-ի ղեկավարները փետրվարի 23-ի գագաթնաժողովում կքննարկեն հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Եվրախորհրդարանում տեղերի թիվը կրճատելու հարցը՝ այն 751-ից իջեցնելով մինչեւ 705:
Բոլոր արտաքին խաղորդները, հատկապես նրանք, ովքեր ներկա են Սիրիայի տարածքում, պետք է երկխոսություն սկսեն արաբական այդ երկրի կառավարության հետ:
Իրանն ԱՄՆ-ից առաջարկություն է ստացել՝ չեզոք տարածքում ուղղակի բանակցություններ վարել տարաձայնությունները կարգավորելու համար:
Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի մի քանի շրջանների բնակիչները դարձել են արտասովոր օպտիկական երեւույթի՝ գալոյի ականատեսները:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը հայտարարել է, որ Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնությունը չի սահմանափակվի Javelin հակատանկային հրթիռային համալիրների (ՀՏՀՀ) մատակարարմամբ:
Եվրամիության անդամ 28 երկրների դեսպանները փետրվարի 21-ին համաձայնեցրել են Ռուսաստանի 150 քաղաքացիների եւ 38 ընկերությունների նկատմամբ սահմանափակիչ միջոցները կես տարով երկարաձգելը:
Վերահաս անոմալ սառնամանիքի կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքի տարածաշրջանում, որտեղ օրական միջին ջերաստիճանը 7-10 աստիճանով ցածր կլինի կլիմայական նորմայից, փետրվարի 22-ից հայտարարված է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ:
Գրիպի համաճարակ է հայտարարվել ԱՄՆ-ի բոլոր նահանգների տարածքում, բացառությամբ մայրաքաղաքի տարածաշրջանի եւ Հավայիի նահանգի:
Սիրիական Աֆրինի քրդերը, որտեղ թուրքական զինուժերը հունվարի վերջից գործողություն են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, կոչ են արել միջազգային հանրակցությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները եւ ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին Կիեւի կենտրոնում վարձակալել է 1,6 հազար քառակուսի մետր մակերեսով հողամաս:
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Նինո Ջավախաձեն ժամանել է Գերմանիա՝ քննարկելու Վրաստանից ապաստան հայցողների թվաքանակի աճի եւ ԵՄ-ի երկրներում Վրաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի չեղարկման հնարավոր սպառնալիքի խնդիրները:
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սահակաշվիլին Հոլիվուդում հեծանվով զբոսանք է կատարել Հյուսիսային ծովի ափին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է երկխոսություն սկսելու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից փետրվարի 19-ին արված առաջարկությունը:
Հակառուսական պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կորցրել է արտասահմանյան երկրների հետ ավելի քան 3 միլիարդ դոլար գումարի պարտավորագրեր:
ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել Մերձավոր Արեւելքին նվիրված նոր միջազգային խորհրդաժողով անցկացնելու Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի առաջարկությանը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանը կից փետրվարի 21-ին ստեղծվել է ճգնաժամային շտաբ՝ Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների ջրատարածք չինական պարեկային նավերի հերթական մուտքի պատճառով, կղզիներ, որոնք տարածքային վեճի առարկա են Տոկիոյի եւ Պեկինի միջեւ: