Բաժիններ՝

Զելենսկին նամակ է հղել Եվրահանձնաժողով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրոք նամակ է հղել Եվրահանձնաժողով (ԵՀ)՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության խնդրանքով, բայց նախ անհրաժեշտ է ավարտել պատերազմը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուա ֆոն դեր Լյայենը Բուխարեստ կատարած այցի ընթացքում: Նա խուսափել է ընդունման հնարավոր ժամկետների եւ այն մասին մասին հարցից, թե ԵՄ-ն ինչ է մտածում Վրաստանի եւ Մոլդովայի անդամակցության հեռանկարի մասին:

«Կասկածից դուրս է, որ խիզախ ուկրաինացի մարդիկ, որոնք պաշտպանել են մեր արժեքներն իրենց կյանքերով, պատկանում են եվրոպական ընտանիքին: Իրոք Զելենսկին նամակ է հղել Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության պաշտոնական խնդրանքով: Այդ կերպ նա գործարկել է գործընթացը: Դա կքննարկվի (ԵՄ-ի) անդամ երկրների հետ, բայց այժմ մեր առաջին խնդիրը պետք է դառնա այդ ահավոր պատերազմն ավարտելը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս