Բաժիններ՝

ԵՀ-ն կներկայացնի Ռուսաստանից էներգակախվածությունից ազատվել թույլ տվող միջոցներ

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաջորդ շաբաթ կներկայացնի միջոցներ, որոնք թույլ կտան ազատվել Ռուսաստանից էներգետիկական կախվածությունից: Մարտի 3-ին France Inter ռադիոկայանի եթերում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը։

«Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կներկայացնի առաջակությություններ, թե ինչպես ստեղծել իրավիճակ, որի ժամանակ մենք այլեւս կախված չենք լինի Ռուսաստանից էներգետիկական ոլորտում»,- ասել է նա: «Մեք պետք է ավելի արագ առաջ շարժվենք էներգիայի վերականգնվող աղբյուրների բնագավառում»,- հայտարարել է Տիմերմանսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս