Բաժիններ՝

500 000 դոլար. Կադիրովն ուկրաինացի ազգայնական հրամանատարների համար գլխագին է հայտարարել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ «ուկրաինացի ազգայնականների հրամանատարների ղեկավարների համար» գլխագին է հայտարարել, նա բացատրել է, որ այս հայտարարությունն անում է որպես կամավոր՝ ռուս հայրենասերների անունից։

«Գլխագին է հայտարարվում ուկրաինացի ազգայնականների՝ բանդերականների, Ազովի, Դուդաևի գումարտակի շեյթանների համար։ Սա ասում եմ ոչ թե որպես պաշտոնյա, այլ որպես կամավոր՝ Ռուսաստանի հայրենասերների անունից, նույն կամավորների, որոնք ունեն ֆինանսական հնարավորություններ և որոնք ցանկություն են հայտնել 500 հազար դոլար վճարել յուրաքանչյուր հրամանատարի համար», – գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հասկանա, որ «իրեն ոչ մի բունկեր չի փրկի»։

«Նա անձամբ է պատասխանատու ուկրաինացի զինվորների մահվան և իր ժողովրդի ապագայի համար։ Իրավիճակից միայն մեկ ելք կա՝ ռուսական կողմի պայմանների լիարժեք կատարումը»,- եզրափակել է Կադիրովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս