Բաժիններ՝

Եվրախորհրդարանում կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար կազդեն ԵՄ-ի տնտեսության վրա

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը «ոչ բավականաչափ» է համարել Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցները Ռուսաստանի բանկերի նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, սակայն նախազգուշացրել էոր դրանք որոշակի հետեւանքներ կունենան Եվրոպայի տնտեսության համար: Այդ կարծիքը նա հայտնել է մարտի 3-ին Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում։

«Մինչեւ հիմա ընդունված միջոցները բավական չեն լինի, եւ դրանք նաեւ հետեւանքներ կունենան մեզ համար ԵՄ-ում»,- նշել է Վեբերը: Ըստ որում նա ընդգծել է, որ Եվրամիության ղեկավարները պետք է ազնիվ լինեն ժողովրդի առջեւ:

«Պատժամիջոցները եւ պատերազմի մյուս հետեւանքներն ինչ-որ բան կարժենան: Էներգակիրների եւ սննդամթեքի գները կաճեն: ԵՄ-ում արտադրությունն արդեն սահմանափակվել է»,- ամփոփել է քաղաքական գործիչը:

Այնուամենայնիվ նա կոչ է արել ընդլայնելու սահմանված հակառուսական պատժամիջոցները: «Նախորդ SWIFT -պատժամիջոցները կարող են զգալիորեն ընդլայնվել, հատկապես մնացած խոշոր բանկերի եւ այլ հատվածների նկատմամբ»,- եզրակացրել է Վեբերը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության մասին դիմումի: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է եւ դենացիֆիկացիան: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանում են ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս