Moody’s-ը վեց աստիճանով իջեցրել է Ռուսաստանի վարկանիշը

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի վարկանիշը իջեցրել է միանգամից վեց աստիճանով՝ «Baa3»-ից մինչև «B3»՝ հետագա իջեցման հնարավորությամբ։

Պարզաբանվում է, որ նման որոշման պատճառ են հանդիսացել Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված կոշտ պատժամիջոցները, ներառյալ Կենտրոնական բանկի և որոշ խոշոր ֆինանսական հաստատությունների դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողություններով պայմանավորված։

«B3» մակարդակն արտացոլում է թողարկողի վարկային ռիսկի «խիստ սպեկուլյատիվ» աստիճանը, և որից ցածր գործակալությունն ունի նաև«Caa» վարկանիշ, այն է՝ «զգալի ռիսկ, երբ թողարկողը գտնվում է ծանր վիճակում»։

Հայտարարված պատժամիջոցների մասշտաբներն ու խստությունը գերազանցել են գործակալության նախնական սպասումները և էական ազդեցություն կունենան Ռուսաստանի վարկունակության վրա:

Տեսանյութեր

Լրահոս