Բաժիններ՝

ՄԱԿ-ում դրական են գնահատել հարևան երկրների վերաբերմունքն ուկրաինացի փախստականների նկատմամբ

Փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին դրականորեն է գնահատել Ուկրաինայի հետ հարեւան երկրների վերաբերմունքը փախստականների ընդունման նկատմամբ: Մարտի 3-ին Ժնեւում տարածված հայտարարության մեջ նա կառավարությունների արձագանքը որակել է «հիանալի», իսկ համաշխարհային հանրակցության կողմից դրսեւորված համերաշխությունը՝ «սրտաբուխ»։

Գրանդին ընդգծել է, որ «ընդամենը յոթ օրում մեկ միլիոն մարդ է լքել Ուկրաինան»: «Ես 40 տարի աշխատում եմ փախստականների հետ կապված արտակարգ իրավիճակներում, բայց շատ հազվադեպ եմ տեսել այդքան արագ արդյունք, ինչպես սա է»,- ընդգծել է գերագույն կոմիսարը: Նրա խոսքով՝ «եթե վերջ չդրվի հակամարտությանն, ապա, ամենայն հավանականությամբ, եւս միլիոնավոր մարդիկ հարկադրված կլինեն լքելու Ուկրաինան»:

«Չնայած արտակարգ արագությանը եւ մարտահրավերներին, արձագանքն այդ մեկ միլիոն փախստականներին ընդունող կառավարությունների եւ տեղի համայնքների կողմից հիանալի էր»,- ասել է Գրանդին: «Միջազգային համերաշխությունը սրտաբուխ էր: Սակայն ոչինչ չի կարող փոխարինել այն բանի անհրաժեշտությանը, որպեզի զենքը լռի, իսկ երկխոսությունը եւ դիվանագիտությունը հասնեն հաջողության»,- ամփոփել է գերագույն կոմիսարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս