Համաշխարհային հանրությունը պետք է դասեր քաղի կորոնավիրուսի համավարակից և պատրաստվի նոր համավարակների։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև հուլիսի 15-ը կազմակերպել աշխատելու նպատակով Ռուսաստան ժամանած արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստման գործընթացը:
Հարավային դելտա-Աքվարիդներ ասուպային հոսքն այս տարի առավելագույն ակտիվության կհասնի հուլիսի լույս 30-ի գիշերը:
Հնդկաստանը վերջին ամիսներին առնվազն 50 հազար զինծառայողներ է լրացուցիչ վերատեղաբաշխել Չինաստանի հետ սահմանին՝ այդ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է հունիսի 3-ին խորհրդարանի ընդունած օրենքը, համաձայն որի Ուկրաինայում էլեկտրոնային ծառայություններ մատուցող արտասահմանյան ընկերությունների համար ԱԱՀ է ներդրվում։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ այդ ընկերություններից են Google-ը, Facebook-ը, Viber-ը և այլն:
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարվա սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Այս ամենին զուգահեռ, Բաքվում հունիսի 28-30-ը կանցկացվի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն, որը, ի դեպ, այս տարի արդեն 8-րդ զորավարժությունն է։
Մարին լե Պենի «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցությունն անհաջողություն է ունեցել Ֆրանսիայի տարածաշրջանային ընտրություններում: Այդ մասին վկայում են նախնական տվյալները, որոնք հրապարակվել են ֆրանսիական ԶԼՄ-ների կողմից։
Լոնդոնի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել: Հրշեջները փորձում են մարել մետրոյի Elephant & Castle կայարանի մոտ բռնկված խոշոր հրդեհը:
Յալթայի ղրիմյան ափերի մոտ սկսվել է ծովի ջրերի որակի ստուգումը, նմուշները կվերցվեն ամեն օր: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Ղրիմի եւ Սեւաստոպոլի վարչության ղեկավար Նատալյա Պենկովսկայան։
46,6 աստիճան ռեկորդային տապ է գրանցվել Լիթոն քաղաքում, որը գտնվում է Կանադայի արեւմուտքի Բրիտանական Կոլումբիա նահանգում: Այդ մասին հաղորդել է տեղի օդերեւութաբանական ծառայությունը:
Հունիսի 28-ին բեռնատարը վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների Յատիմատա քաղաքում՝ Տոկիոյին հարեւան Տիբայի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։
Պետությունների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն եւ հայտնել ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրի երկարաձգման մասին, նշում է հեռուստատեսությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
ՌԴ ռազմածովային նավատորմի նավերը Միջերկրական ծովում զորավարժությունների ժամանակ անցկացրել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի վարժանք եւ հետ մղել պայմանական հակառակորդի գրոհը, իսկ ՄիԳ-31Կ կործանիչները եւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները հրթիռների «էլեկտրոնային արձակումներ» են կատարել Սու-35 եւ Սու-34 կործանիչների ուղեկցությամբ:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Սյորֆսայդ քաղաքի 12-հարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով ինը մարդու:
Հունիսի 27-ի երեկոյան Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում առնվազն յոթ մարդ է զոհվել, եւս 50-ը վնասվածքներ ստացել եռահարկ շենքի սաստիկ պայթյունի եւ փլուզման հետեւանքով:
Աֆղանստանի Ղազնի արեւելյան քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով զոհվել է չորս ոստիկան եւ եւս երեքը վերքեր են ստացել: Այդ մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների։
Հունիսի լույս 28-ի գիշերն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածներն ուղղորդված էին երկու թիրախների Սիրիայի տարածքում եւ մեկ թիրախի՝ Իրաքի տարածքում, ընդ որում վերջին դեպքում դա հենակետ էր, որն օգտագործվում էր ԱՄՆ-ի զինվորականների դեմ անօդաչուների արձաման գործողությունների համար: Այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրներ։
Առնվազն երեք մարդ է զոհվել Գայանայի Դեմերարա գետի շրջանում լցանավում տեղի ունեցած վառելիքի պայթյունի պատճառով:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարսնացուն՝ Ստելա Մորիսը, հայտարարել է բանտում ամուսնանալու իրենց մտադրության մասին:
Դեպքը տեղի է ունեցել Ջամմու ավիաբազայում տեղական ժամանակով 1։40-ին: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, նյութական վնաս չի պատճառվել:
«Արևմուտքն ակտիվացել է, հարցեր լուծելով փորձում է «վերադառնալ» տարածաշրջան»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով հետընտրական շրջանում տարածաշրջանային զարգացումներին։
ԱՄՆ-ն ներկայում Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների գործընթացը վերականգնելու փորձեր չի ձեռնարկում։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թրամփը նաև նշել է՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնումը «կկործանի Իսրայելը կամ կհանգեցնի մեծ պատերազմի»
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Օհայո նահանգում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ վերստին հայտարարել է՝ 2020-ի նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են․ Սպիտակ տան նախկին ղեկավարն այդ ընտրություններն անվանել է «դարի հանցագործություն», գրում է The Guardian-ը։
Իսպանիայի բնակիչները հունիսի 26-ից սկսած կարող են փողոց դուրս գալ առանց դիմակի:
ԱՄՆ Մինեապոլիսի դատարանը նախկին ոստիկան Դերեկ Շովինին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար դատապարտել է 22.5 տարվա ազատազրկման:
Համաշխարհային հանրությունը ձախողում է կորոնավիրուսի դեմ պայքարը:
Աշխարհի ամենամեծ ու հայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը հունիսի 25-ին անկում է ապրել 8.51 տոկոսով՝ հասնելով 31 հազար 699 ԱՄՆ դոլարի:
«Իրանում որոշակի զարմանք կար, որ Հայաստանում նորից հաղթել է նախորդ ուժը: Նրանք մտածում էին, որ արցախյան վերջին պատերազմում պարտված, տարածքներ հանձնած ուժը, ցանկացած երկրում, չպետք է հաղթի: Փորձագիտական նման կարծիքներ կային, բայց այս արդյունքներն ընդունում են ի գիտություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն է: