
Գլխավոր ասամբլեան կասեցրել է ՌԴ մասնակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին:
Այդ որոշումը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով:
ԱՄՆ-ի գլխավորած այս նախաձեռնությունը հավաքել է 93 կողմ ձայն, 24 երկիր դեմ է քվեարկել, իսկ 58 երկիր ձեռնպահ է մնացել:
Նշվում է, որ խորհրդում մասնակցության կասեցում հազվադեպ է լինում: Լիբիայի մասնակցությունը դադարեցվել էր 2011 թվականին այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ ցուցաբերված բռնության պատճառով: