
Տեխասի նահանգապետը կարգադրել է անօրինական միգրանտներին ուղարկել Վաշինգտոն

Ամերիկյան Տեխաս նահանգի ղեկավար Գրեգ Էբոթը կարգադրել է անօրինական միգրանտներին ավտոբուսներով Վաշինգտոն ուղարկել՝ ի նշան երկիր մուտքի կանոնների պլանավորվող մեղմացման դեմ բողոքի։
«Տեղական իշխանություններին օգնելու համար, որոնց համայնքները լեփ-լեցուն են անօրինական միգրանտների խմբերով… Տեխասն այդ անօրինական միգրանտներին, որոնց բերում է Բայդենի վարչակազմը, տրամադրում է պատվիրված ավտոբուսներ Վաշինգտոն եւ Կոլումբիայի օկրուգ ուղարկելու համար: Մենք նրանց ուղարկում ենք ԱՄՆ-ի մայրաքաղաք, որտեղ Բայդենի վարչակազմը կկարողանա ավելի լավ հոգ տանել այն մարդկանց մասին, որոնց նա թույլ է տալիս հատել մեր սահմանը»,-հայտարարել է նա:
Էբոթը կարգադրություն էստորագրել գործողություն սկսելու մասին:
Այսպիսով նահանգապետը բողոքում է մայիսի վերջից հրահանգի կիրառումը չեղարկելու դաշնային իշխանությունների պլանների դեմ, որը թույլ է տալիս համաճարակաբանական նկատառումներով մերժել ԱՄՆ-ում ապաստան փնտրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: