Բաժիններ՝

Եմենի ղեկավարն իշխանությունը փոխանցել է նախագահական ղեկավար խորհրդին

Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին հայտարարել է նախագահական ղեկավար խորհուրդ ստեղծելու եւ պետության կառավարման լիազորություններն անցումային ժամանակաշրջանում նրան փոխանցելու վերաբերյալ:

Այդ մասին ասվում է նախագահի ուղերձում, որը փոխանցվել է Եմենի «Աս Սաբա» նորությունների գործակալության կողմից: «Որպես Եմենի նախագահ, ցանկանալով պետության կառավարման գործում իրական առաջնորդների մասնակցությունն այս անցումային ժամանակաշրջանում, հայտարարում եմ նախագահական ղեկավար խորհրդի ստեղծման մասին, որը ողջ անցումային ժամանակաշրջանում կստանձնի պետության կառավարումը քաղաքականապես, տնտեսապես եւ անվտանգության ոլորտում»,-ասվում է նրա ուղերձում:

Նա նաեւ կարգադրել է, որպեսզի փոխնախագահ Ալի Մոհսեն ալ Ահմարը թողնի իր կողմից զբաղեցրած պաշտոնը: Նոր գերատեսչությունը կստանձնի պարտավորություններն ինչպես նախագահ, այնպես էլ նրա տեղակալ: Նախագահը խորհրդի ղեկավար է նշանակել Ռիշադ Մուհամեդ ալ Ալիմին: Խորհրդի կազմի մեջ մտել է եւս յոթ մարդ, այդ թվում՝ երկրի նախկին նախագահ Թարեք Սալեհի զարմիկը եւ անջատողական Հարավային Եմենի անցումային խորհրդի ղեկավար Այդարուս ազ Զուբեյդին, որը կառավարում է Եմենի հարավում: Խորհուրդը պետք է վարի եմենական պետության շահերին համապատասխանող հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որն ապահովում է երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաեւ նրա սահմանների անձեռնմխելիությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս