
Պեսկովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում գործողությունը շուտով կավարտվի

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը մոտ օրերում կամ տեսանելի ապագայում կավարտվի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հուսով ենք, որ հատուկ գործողությունը Ուկրաինայում մոտ օրերում կամ տեսական ապագայում կհասնի իր նպատակին կամ կավարտվի բանակցությունների ճանապարհով»,-ասել է Պեսկովը:
Նա հայտարարել է, որ Ուկրաինայում գործողությունը կարող է ավարտվել դիվանագիտական ճանապարհով, և դա կախված է Ուկրաինայի դիրքորոշումից, ռուսական կողմի պայմանների ընդունումից: