Իսրայելական տանկը լույս մարտի 30-ի գիշերը կրակ է բացել երկու պաղեստինցիների վրա, որոնք Գազայի հատվածի հետ սահմանում մոտեցել էին տարանջատիչ պատնեշին, ինչի հետեւանքով նրանց մեկն սպանվել է:
Ռուս կոմպոզիտոր, երգիչ, պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը մարտի 29-ին ներկայացրել է նոր՝ «Հրեշտակներ» երգը՝ ի հիշատակ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Սարմատ» միջմայրցամաքային ծանր բալիստիկ հրթիռի փորձարկումների տեսանյութը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 29-ին, ելույթ ունենալով Ռիչֆիլդում (Օհայոյի նահանգ), հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է Սիրիայից հեռանալ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումից հետո:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը նախազգուշացրել է 10-15 տարի անց Իրանի հետ հնարավոր ռազմական հակամարտության մասին։
Ռուսաստանը կպատասխանի Վաշինգտոնում RT հեռուստաալիքի հաղորդումների դադարեցմանը:
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են զորք ուղարկել Սիրիայի Մանբիջում գտնվող քրդական աշխարհազորին օգնելու համար:
Թաիլանդում Մյանմարից առնվազն 20 միգրանտներ են զոհվել 50 տեղանոց երկհարկանի ավտոբուսում, որը առայժմ չպարզված պատճառով բռնկվել է ընթացքի ժամանակ:
Մարտի 30-ին կալանքի տակ է վերցվել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի սեփականատեր ընկերության՝ «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովան:
Վաշինգտոնը կարծում է, որ երկրից ամերիկացի դիանագետներին արտաքսելու Մոսկվայի որոշումը նշանակում է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների հետագա վատթարացում: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ մարտի 29-ին տարածված հայտարարության մեջ:
Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ռոուչը, որն աշխատում է Օսթին Փաուերսի մասին կատակերգությունների վրա, կնկարահանի հեռուստասերիալ, որի հիմքում կլինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքը:
Կալիֆոռնիայի Մոնթեբելո քաղաքի խորհրդի անդամ, 2014 թվականին քաղաքապետ ընտրված Ջեք Հաջինյանը պատասխանել է «Ամերիկայ Ձայն»-ի հարցերին Մոնթեբելոյի, իր արմատների ու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին։
Ֆրանսիայի պատմության մեջ առաջին բնակելի տունը, որն ստեղծվել է 3D-տպագրության տեխնոլոգիայով, մարտ ամսին շահագործման է հանձնվել երկրի արեւմուտքի Նանտ քաղաքում:
«Վարչապետ դառնալու որոշումը Սերժ Սարգսյանի ինքնիշխան, անձնական որոշումն է եղել: Ավելին՝ այդ որոշումը կայացվել է վաղուց, երբ պարզ դարձավ, որ ՀՀ նոր Սահմանադրությունը չի ապահովում կուսակցության ղեկավարին բավարար իշխանությամբ ու իշխանական լծակներով»:
Սոլսբերիում տեղի ունեցած դեպքից տուժած Յուլիա Սկրիպալը եկել է գիտակցության և կարող է խոսել:
ԱՄՆ Տեխաս նահանգի Պլանո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքում նվազագույնը մեկ մարդ զոհվել է, ևս երեքը ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն անվանել է մոտ «սառը պատերազմի» իրավիճակին:
Ռուսաստանն արտաքսում է ամերիկացի 60 դիվանագետների և փակում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը թիվս այլ հարցերի կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր:
ԱՄՆ-ի նախագահ Դունալդ Թրամփն օրենք է ստորագրել, որը նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին եւ օրենսդիրներին արգելում է պատվիրել իրենց դիմանկարները՝ դրանց համար վճարելով բյուջետային միջոցներից:
Իտալական հեղինակավոր La Stampa պարբերականն անդրադարձել է Վատիկանում Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանի բացմանը, որը տեղի կունենա ապրիլի 5-ին: Պարբերականը գրում է, որ արձանի բացման արարողությանը ներկա է լինելու կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հայտարարել է, որ ճարպը լավագույն դապինգն է:
Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը մարտի 30-ից 31-ը կայցելի Հայաստան։
Պուտինը, Մերկելը, Մակրոնը եւ Պորոշենկոն ընդունել են հայտարարություն, որում ողջունում են Զատիկի տոնի առթիվ հրադադարի համաձայնությունը:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով երեք անհետ կորածների ողջ են գտնվել:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնի մոտ ծաղիկներից եւ խաղալիքներից բաղկացած հանպատրաստից հուշատեղին տարերայորեն սրտի ձեւ է ընդունել եւ դարձել սրտերի միավորման խորհրդանիշ։
Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, նախնական տվյալների համաձայն, մարտի 28-ին ավարտված ընտրությունների արդյունքներով ստանում է ընտրողների ձայների գրեթե 92 տոկոսը:
Ռումինիայի Չեռնավոդե քաղաքում վթար է տեղի ունեցել ատոմային էլեկտրակայանում: Մարտի 29-ի առավոտյան ատոմակայանի երկրորդ էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է ազգային էներգետիկական համակարգից:
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը և նախարարների խորհուրդը մեծ ուշադրություն են դարձնում կազմակերպության հավաքական ուժերը և անդամ երկրների ազգային զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովելուն:
Խորվաթիայի կառավարությունը մարտի 29-ին միաձայն որոշում է ընդունել Իսրայելից F-16 12 ինքնաթիռ գնել 2,5 մլրդ խորվաթական կունով (486 մլն դոլար)՝ այն մաս-մաս վճարելով 10 տարում: