
Ուկրաինան ներկայացրել է համաձայնագրի նոր նախագիծ, Ռուսաստանը դա դիտարկում է շեղում ստամբուլյան պայմանավորվածություններից. Լավրով

Ուկրաինան ներկայացրել է համաձայնագրի նոր նախագիծ, Ռուսաստանում դա դիտարկում են որպես Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից շեղում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Չնայած բոլոր սադրանքներին, ռուսական պատվիրակությունը կշարունակի բանակցային գործընթացը՝ առաջ մղելով մեր համաձայնագրի նախագիծը, որը հստակ և ամբողջությամբ շարադրում է մեր հիմնական դիրքորոշումներն ու պահանջները», – ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Ուկրաինայի ղեկավարության բանակցելու անկարողությունը խոսում է բանակցային գործընթացը ձգձգելու և խարխլելու Կիևի ցանկության մասին։
Նրա խոսքով՝ պատճառը Արևմուտքի ցանկությունն է՝ դրդել ուկրաինական կողմին շարունակել ռազմական գործողությունները:
«Վաշինգտոնը և նրա դաշնակիցները նախագահ Զելենսկիին դրդում են շարունակել ռազմական գործողությունները», – ասել է Լավրովը։