Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային ներառում է ավելի քան 6.000 Stinger և Javelin համալիրներ

Վաշինգտոնի ռազմական օգնությունը Կիեւին ներառում է ավելի քան 1,4 հազար Stinger շարժական զենիթահրթիռային համալիրներ, ավելի քան 5 հազար Javelin հակատանկային հրթիռային համալիրներ եւ հարյուրավոր Switchblade արգելափակող արկեր: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ ապրիլի 7-ին տարածված հայտարարության մեջ։

«Ռազմական օգնության երկու փաթեթով բոլոր հակատանկային եւ հակաօդայն համակարգերը, օգնություն, որը մարտ ամսին հավանության է արժանացել (ԱՄՆ-ի) նախագահ (Ջո Բայդենի) կողմից, առաքվել են»,- նշված է փաստաթղթում: Այնտեղ ասված է, որ «վարչակազմը շարունակում է աշխատել դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ որոշելու համար այն լրացուցիչ զինամթերքը, որը կարող է հանձնվել Կիեւին: «Ավելի քան 30 երկրներ ռազմական օգնություն են ուղարկել Ուկրաինային, մասամբ մեր դիվանագիտական ջանքերի շնորհիվ»,- հավելել են Սպիտակ տանը:

Հայտարարության մեջ արձանագրված է, որ փետրվարի 24-ից Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության ընդհանուր ծավալը գնահատվում է 1,7 միլիարդ դոլար, իսկ 2021 թվականի հունվարից՝ 2,4 միլիարդ դոլար: Այն ներառում է ավելի քան 7 հազար հակատանկային համակարգեր, բացի Javelin-ներից, ավելի քանի 7 հազար միավոր հրազեն, ավելի քան 50 միլիոն միավոր ռազմամթերք, զրահաբաճկոնների եւ սաղավարտների 45 հազար լրակազմ, նշանառության լազերային համակարգով հրթիռային համալիրներ, հրետանու դեմ պայքարի համար ռադիոտեղորոշման կայաններ, անօդաչուներ եւ ականանետեր: Բացի դրանից, հիշյալ օժանդակությունը ներառում է Puma անօդաչու թռչող ապարատներ, զրահաավտմոբիլներ, գիշերային տեսունակության համակարգեր եւ կապի միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս