
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը կարող է հրապարակվել հինգշաբթի կամ ուրբաթ օրը

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը կարող է հրապարակվել արդեն հինգշաբթի կամ ուրբաթ օրը: Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Այժմ ընթանում է այն անձանց եւ սեկտորների ցուցակի լարված քննարկումը, որոնց վերաբերելու են պատժամիջոցները»,-նա լրագրողներին ասել է ապրիլի 7-ին: «Այսօր երեկոյան, ամենաուշը վաղը»,-Բորելը պատասխանել է այն հարցին, թե երբ կարող է հրապարակվել պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: