
Չինաստանի իշխանությունները մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդայն 23.107 դեպք են արձանագրել

Չինաստանի իշխանություններն անցյալ օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային 23 107 դեպք: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի՝ ապրիլի 7-ին հրապարակված հայտարարության մեջ:
Ապրիլի 6-ին իշխանությունները հայտնել էին ախտահարման 20 614 դեպքի մասին։ Վերջին օրը հայտնաբերված 1 323 վարակվածների մոտ հաստատված են COVID-19-ի ախտանիշեր (բարձր ջերմություն, հազ, տկարություն): Նրանցից 39 մարդ ՉԺՀ է ժամանել արտասահմանից, 1 284 դեպք հայտնաբերվել է երկրի ներսում: Ախտահարվածների ամենամեծ թիվ է արձանագրվել Ցզիլինի հյուսիս – արեւելյան նահանգում (890) եւ Շանհայում (322): Մնացած 21 784 հոգին հիվանդության անախտանիշ կրողներ են, նրանցից 73-ը ժամանել է արտասահմանից: 21 711 նման դեպք է հայտնաբերվել երկրի ներսում:
Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 160,1 հազար հաստատված դեպք (ՉԺՀ-ի իշխանությունները վիճակագրության մեջ չեն ներառում անախտանիշ հիվանդների տվյալները): Մահացու վախճանների թիվը կազմում է 4 638: Երկրում համաճարակային իրադրությունը մնում է բարդ: Անցած ամսին կորոնավիրուսով վարակման տեղային դեպքեր են հայտնաբերվել Չինաստանի 31 վարչա-տարածքային միավորներից (նահանգի, կենտրոնական ենթակայության քաղաքի կամ ինքնավար շրջանի մակարդակով) 29-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: